×


“Եվրատեսիլ 2012”-ի Հայաստանի մասնակցի անունը հայտնի կդառնա մինչ մարտի 18-ը

“Հաշվի առնելով “Եվրատեսիլ 2012”-ի առանձնահատկությունը՝  Հանրային  հեռուստաընկերությունը որոշում է ընդունել մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ: Ընտրությունը կկատարի ՀՀ  hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ եւ երաժշտական պրոդյուսերներ”. այս բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

“Եվրատեսիլ 2012”-ի Հայաստանի մասնակցի անունը հայտնի կդառնա մինչ մարտի 18-ը (Լուսանկարը` Կարեն Խոնթյանի)


Հաղորդագրության մեջ նշված է` ““Եվրատեսիլ 2012”-ի Հայաստանի մասնակիցն ու ներկայցվող երգը հայտնի կդառնան մինչեւ  մարտի 18-ը ”:

Հանրային հեռուստաընկերությունն այս տարի առաջին անգամ կմասնակցի նաեւ մայիսին Վիեննայում կայանալիք Պատանի երաժիշտների “Եվրատեսիլ-12” մրցույթին, որին մասնակցելու են նաեւ Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա- Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան եւ Ուկրաինան:

Դասական ժանրում հանդես եկող 15-20 տարեկան երաժիշտների ամենամյա այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է: Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա մինչեւ մարտի 15-ը:

 BRAVO.am
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW