Երեւանի գլխավոր տոնածառն երեկվանից լուսառատ է::) Հանրապետության հրապարակում դեռ օրեր առաջ սկսվել էին մայրաքաղաքի տոնական ամենամեծ ծառի տեղադրման աշխատանքները, որի լույսերը վառվել են դեկտեմբերի 20-ին ժամը 20:00-ին:
Երեւանի գլխավոր տոնածառը լուսավորված է
Նոր տարվա խորհրդանիշներով եռաչափ գրաֆիկան դիտելուց հետո ներկաները Ժակի հետ տասից մինչեւ զրոն հետհաշվարկ են արել. “Նույնիսկ կարելի է երազանք պահել: Վառվե՛ք, տոնածառի լույսեր:)”, -հանդիսավարի կոչով եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքի մեկ հպումով ողջ հրապարակը լուսավորել է մոտ 31 մետր բարձրություն ունեցող տոնածառը:
Ամանորյա լույսեր է “հագել” ոչ միայն գլխավոր տոնածառը շրջակա ծառերով, այլեւ մայրաքաղաքի մյուս եղեւնիները, իսկ շատրվանների փոխարեն լողավազանում ձմեռում են լուսային պինգվինները:):
Չնայած ցրտին՝ հրապարակը լի էր մարդկանցով, որոնք դիտել են նաեւ հրավառությունը: Հնչել են Ամանորին ու Երեւանին նվիրված երգեր, հետո նաեւ էլեկտրոնային ռիթմեր:
Շատրվանների փոխարեն լողավազանում ձմեռում են լուսային պինգվինները:)
Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի խոսքով՝ այս տարի մայրաքաղաքի ամանորյա զարդարանքների, լույսերի թիվը 20%-ով ավելացել է. “Բոլոր` տասներկու վարչական տարածքների տոնածառերը միաժամանակ լուսավորվել են, նաեւ դրսից բերված լուսավորություններով զարդարվել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները”:
Ինչպես նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցը, գլխավոր տոնածառը պատրաստվել է սանիտարական հատումներից հավաքված եղեւնու ու սոճու ճյուղերով, զարդարվել է ավելի քան 4000 խաղալիքով ու 32 հազար լույսով:
Նշենք, որ մինչեւ հունվարի 13-ը Հանրապետության հրապարակում պարբերաբար տեղի են ունենալու տոնական միջոցառումներ, այդ թվում` նաեւ Նոր տարվա գիշերը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: