×


Էմմա Ասատրյանը գտել է իր կեսին :)

Էմմա Ասատրյանը շնորհիվ իր աշակերտուհու գտել է իր սիրելիին:): “Փոքր թատրոն”-ի ռեժիսոր Վահան Բադալյանի եւ ջազ-երգչուհու ծանոթության առիթ են հանդիսացել “Մանկական Եվրատեսիլն” ու Դալիթան:): “Իմ աշակերտուհու` Դալիթայի ելույթի բեմադրությամբ զբաղվել է Վահանը, այդ օրերին էլ ծանոթացանք ու սկսեցինք ավելի հաճախ շփվել”, - BRAVO.am-ին պատմել է Էմմա Ասատրյանը:

Էմմա Ասատրյանը


“Մինչ այդ որպես թատրոնի ռեժիսոր Վահանին գիտեի, նրա ներկայացումների մասին կարդացել էի: Ինքն էլ ինձ հիշում էր եթերներից, երբ դեռ 14 տարեկան էի: Մեր մտածելակերպով, աշխարհայացքով իրար շատ նման ենք, երկուսս էլ պարապում ենք երեխաների հետ, սիրում ենք նկարել, բայց նաեւ շատ տարբեր ենք. Վահանը հանգիստ բնավորություն ունի, ես` հակառակը: Մեկս մյուսին լրացնում ենք:)”,- հավելել է երգչուհին: 

Ինչպես Էմման է ասում, այժմ էլ շարունակում է երեխաներին վոկալ դասավանդել, պարզապես ավելի երջանիկ է աշխատում. “Իմ դասերից բացի, հաճախ գնում եմ Վահանի դասերին, թատրոնի երեխաներին արդեն ճանաչում եմ: Իմ բոլոր նոր գործերի մասին առաջինն իրենից եմ կարծիք հարցնում, հետո իր ասած գաղափարներն առաջարկում եմ տեսահոլովակի ռեժիսորին իբրեւ իմ միտք:): Աշխատանքի հետ կապված հարցերում Վահանին շատ եմ վստահում”:

“Դեռ նշանադրության օր չենք որոշել, բայց եթե ես շփվում ու սիրում եմ, վստահ եմ, որ ամեն ինչ պիտի դրան գնա”. Էմմա Ասատրյան


Էմման ափսոսում է, որ նախկինում հաճախ չի դիտել թատերական ներկայացումներ, բայց հիմա բացը լրացնում է. “Այժմ ավելի շատ եմ կապվել թատրոնին, միասին գնում ենք տարբեր թատրոնների հետաքրքրիր ներկայացումներ դիտելու, հատկապես, երբ դերասանուհի Նարինե Գրիգորյանն է խաղում, ես նրան շատ-շատ սիրում եմ: Իսկ Վահանի ներկայացումների մասին խոսք չունեմ. հատկապես Ժենյա Ներսիսյանի կատարմամբ “Օսկարը եւ վարդագույն հագուստով տիկինը” մոնոներկայացումն ինձ համար փայլուն աշխատանք է”:

Անդրադառնալով իրենց հարաբերություններն` երգչուհին հետեւյալն է ասել. “Դեռ նշանադրության օր չենք որոշել, բայց եթե ես շփվում ու սիրում եմ, վստահ եմ, որ ամեն ինչ պիտի դրան գնա: Ի դեպ, հայրս աշխատանքի բերումով ինձնից ավելի շուտ է ճանաչել Վահանին ու շատ հավանել նրան”:

Էմմա Ասատրյանը


Էմման մի քանի օրից իր ընտանիքի հետ մեկնելու է Ավստրիա` հորեղբոր մոտ, որտեղ բնակվել եւ սովորել է տարիներ առաջ. “Այնտեղից ավտոմեքենայով կմեկնենք Իտալիա կամ Խորվաթիա: Մեկնելու եմ առանց Վահանի, միասին դեռ Հայաստանից դուրս չենք եղել, բայց իմ սիրելի Սեւանում հանգստացել ենք”:

Ջազ-երգչուհու նոր երգը` “Կարճատես ու շիկահեր կատու”-ն, շուտով տեսահոլովակ կունենա, որը կնկարահանվի Էմմայի՝ հանգստից վերադառնալուց հետո. “Կատվին համեմատում եմ տղամարդու հետ, հենց այնպես ոչ մի երգ մեջս չի ծնվում, իմ բոլոր էմոցիաներն են... Ինքս եմ գրել բառերն ու երաժշտությունը, մոտ մեկ ու կես տարի սպասել եմ մինչեւ գործիքավորի Մարտին Միրզոյանը, բայց երկար սպասելուց հետո արդյունքը շատ եմ հավանել: Ուզում եմ այս երգն անպայման տեսահոլովակով ներկայացնել”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմմա Ասատրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW