Ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Էմմին շուրջ մեկ ու կես ամիս Երեւանում էր: Վերջերս մայրացած երգչուհին աշխատում է հաճախ այցելել հայրենիք՝ տեսակցելու մայրիկին, ընկերներին ու հարազատներին, ինչպես նաեւ կարոտն առնելու սիրելի Երեւանից:
Էմմին
Էմմիի մենեջեր Աղավնի Մանուկյանը Bravo.am-ի հետ զրույցում նշեց, որ երգչուհին ամենեւին էլ մշտական բնակություն չի հաստատել ԱՄՆ-ում եւ չի էլ պատրաստվում: Նա բնակվում է ե՛ւ Երեւանում, ե՛ւ Միացյալ Նահանգներում:
Նիգ Էգիբյանը, Աղավնի Մանուկյանն ու Էմմին
Վերջին այցի ժամանակ երգչուհին գերզբաղված է եղել. օրերս ավարտվել են Էմմիի նոր՝ «LA Yerevan» երգի հիման վրա նկարահանված տեսահոլավակի աշխատանքները: Երգչուհու մենեջերի հավաստմամբ, «LA Yerevan»-ը ռիթմիկ երգ է, որը կոչ է անում ամբողջ աշխարհի հայերին վերադառնալ Հայաստան:
Էմմին
Երգի երաժշտությունը հեղիանակել է Նիգ Էգիբյանը, տեքստի համահեղինակներն են Վլադիմիր Պողոսյանը եւ Ավետ Բարսեղյանը: Տեսահոլավակում Էմմիի կրած հագուստների հեղինակն Անահիտ Սիմոնյանն է, վարսահարդարումն ու դիմահարդարումն էլ վստահված է եղել Սերժ Հարությունյանին եւ Մարի Պողոսյանին:
Աղավնի Մանուկյանը նաեւ նշեց, որ մայրանալուց հետո երաժշտական դադարն առաջիկայում Էմմին կլրացնի նոր երգերով եւ տեսահոլավակներով. «Շատ-շատ ծրագրեր կան, որոնք անպայման կիրագործվեն. ժամանակի խնդիր է»,- եզրափակեց նա:
Տեքստը՝ Ժենի Քոչարյանի
Լուսանկարները՝ Էմմիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: