×


Էմմիի որդու ատամհատիկի լուսանկարները :)

Ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Էմմին այս օրերին Երեւանում է եւ մայրաքաղաքի բացօթյա սրճարաններից մեկում երեկ կազմակերպել է որդու ատամհատիկի արարողությունը: 8 ամսական Դանիելն ընտրել է նախարարի պաշտոնը:):

Անահիտ Սիմոնյանը, Մայա Պողոսյանը եւ Էմմին` իրենց որդիների հետ


Խնջույքին մասնակցել են երգչուհու հարազատներն ու ընկերները, որոնց թվում` Նունե Եսայանը, Սոֆի Մխեյանը, Անահիտ Սիմոնյանը, Լիլուն, Նառան, Արփի Շահնուբարյանը, Մայա Պողոսյանն ու այլք:

Նառան, Լիլուն եւ Նունե Եսայանը


Միջոցառման աքսեսուարների հարցում Էմմին նախընտրել է դեղինի եւ սպիտակի համադրությունը: Տոնական տորթն էլ զարդարել են փոքրիկ ատամիկները եւ տարբեր մասնագիտություններ խորհրդանշող իրեր:

Էմմին` որդու հետ


BRAVO.am-ը Դանիելին մաղթում է առողջ ատամիկներ եւ անհոգ մանկություն:):

BRAVO.am
Լուսանկարները` հայտնիների «ֆեյսբուքյան» էջերից

Կարդալ ավելին

Quality Sign BW