×


Էմմին, Հայկոն եւ ուրիշներ` Անահիտ Սիմոնյանի ծննդյան տարեդարձին :)

Անահիտ Սիմոնյանի համար հունիսի 23-ը լի է եղել բազմաթիվ շնորհավորանքներով եւ բարեմաղթանքներով, իսկ առիթը ծննդյան տարեդարձն է:): BRAVO.am-ը եւս շնորհավորել է երգչուհուն 26-ամյակի կապակցությամբ եւ լուսանկարել խնջույքի հյուրերի հետ:

Անահիտ Սիմոնյանը


“Առաջինը` կեսգիշերին, բնականաբար, ամուսինս է շնորհավորել, այնուհետեւ հաճելի հեռախոսազանգեր եմ ստացել ընկերներիս, բարեկամներիս ու հարազատներիս կողմից”,-մեզ հետ զրույցում նախքան ռեստորան մեկնելը նշել է հոբելյարը` հավելելով, որ իր համար տոնական օրն անցկացնելու է նեղ-ընկերական միջավայրում:

Էմմին եւ Անահիտ Սիմոնյանը


Խոսելով նվերների մասին` Անահիտ Սիմոնյանն ասել է, որ ամուսինը գեղեցիկ զգեստ է նվիրել, որով էլ կներկայանա խնջույքին.“Հայկոն միշտ է հաճելի անակնկալներ է մատուցում: Օրինակ` նախանցյալ տարի պայմանավորվել էինք երկուսով նշել, բայց պարզվեց` ինձնից գաղտնի հրավիրել էր ընկերուհիներիս: Երբ մտանք սրահ, նրանք մեզ արդեն սպասում էին...:) Բոլոր ծնունդներս էլ բարձր տրամադրությամբ եւ ուրախությամբ եմ նշել”:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը


Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW