Երեկ` հունիսի 6-ին, Սերժոյի ծննդյան օրն էր. նա դարձել է 28 տարեկան:): Դիջեյը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ առաջին շնորհավորանքը ստացել է հաղորդավար Սուրեն Փահլեւանյանից. “Մենք այդ ժամանակ նկարահանումների մեջ էինք: Նկարահանվել է իմ եւ “Երեւանսկի” խմբից Միկոյի համատեղ ստեղծագործության` “Streets Of Yerevan”-ի տեսահոլովակը ”:
Դիջեյ Սերժոն դարձել է 28 տարեկան
Սերժոն տարեդարձը նշել է ակումբային տարբերակով՝ ընկերների եւ հարազատների հետ. “Ամեն ինչ շատ լավ անցավ, շատ ուրախ մթնոլորտում”: Հոբելյարը մեկ ժամից ավելի դիջեյական վահանակի մոտ է եղել՝ հնչեցնելով “tech house” ոճի երաժշտություն, ներկայացրել է նաեւ իր նոր՝ “The Stranger” սինգլը:
Յանա Դանիելյանն ու Սուրեն Փահլեւանյանը Սերժոյի ծննդյան տարեդարձին
“Կեսգիշերից հետո ամեն ինչ շատ գեղեցիկ էր եւ էմոցիոնալ: Տպավորիչ էր, որ ակումբի պարահրապարակում գտնվողները միաձայն գոռում էին ` “Սերժո, Սերժո”, այնքան բարձր, որ երաժշտությունը չէր “հերիքում”... Շատ հուզիչ պահ էր”,- պատմել է դիջեյ Սերժոն:
Հոբելյարին մատուցված անակնկալների թվում եղել են նաեւ գեղեցիկ տորթ ու կոնֆետներով հրավառություն: “Շնորհակալ եմ իմ ընկերներին, հարազատներին ու ակումբի անդամներին: Իրոք, անմոռանալի ժամանց ստացվեց”,-ասել է դիջեյն ու հավելել, որ կցանկանար տոնը կրկնվեր:):
Էմմին եւ Սերժոն
BRAVO.am-ը եւս շնորհավորում է Սերժոյին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարներ` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: