×


Թիմաթին, Փերիս Հիլթոնը, “Black Eyed Peas’’-ը կրում են Էնդի Սողոյանի ժամացույցները

Լոս-Անջելեսում հունվարի 11-ին կայացել է “IceLink” ապրանքանիշի ներկայացուցչական ամենամեծ բուտիկի բացումը: Երեկույթին ներկա են եղել անվանի մի շարք հյուրեր, այդ թվում` նաեւ “Nsync’’ խմբի նախկին անդամ Լանս Բասն ու “The Black Eyed Peas’’ խմբի ռեփեր Taboo-ն:

Էնդի Սողոյանն ու Յուրա Մովսիսյանը


Ոսկերչական ընկերությունը, որի հիմնադիրը մեր հայրենակից Էնդի Սողոյանն է, արտադրում է թանկարժեք, ադամանդապատ ժամացույցներ` բաղկացած մի քանի ժամացույցից, որոնք միաժամանակ ցուցադրում են տարբեր ժամային գոտիներ:

Հիփ-հոփի աշխարհում պարզապես պարտադիր է ունենալ ու կրել “IceLink” բրենդի ժամացույցներ: “Black Eyed Peas’’ խմբի ռեփեր Taboo-ն, ռեփերներ Will I am-ը, Թիմաթին եւս ապրանքանիշի հիմնական հաճախորդներից են:  Այն ամերիկյան հիփ-հոփ աշխարհին շքեղ զարդեր “մատակարարող’’ 3 բրենդերից մեկն է:

Ռեփեր Թիմաթին


Նշենք, որ հենց “IceLink”-ն է հայտնի դերասան Սիլվեսթեր Ստալոնեի, երգիչ Բոբի Բրաունի, երաժիշտ Կարլոս Սանտանայի եւ մոդել Փերիս Հիլթոնի ամենասիրելի ապրանքանիշերից մեկը: Այս բրենդի ժամացույցներ է կրում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:  

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` news.daylife.com

Կարդալ ավելին

Quality Sign BW