Ջուսն այս տարի հրաշքների իրականացման է սպասում: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ Նոր տարին էլ իր ամենասիրելի տոներից է, քանի որ “բոլորն ուրախ են լինում”:
Ջուսը մազերը նարնջագույն է ներկել
Վիշապին երգչուհին դիմավորել է տարվան համահունչ գույներով: “Այս տարի ակտուալ են սեւը, մոխրագույնն ու արծաթագույնը: Ես էլ հագել եմ արծաթագույն բլուզ, լաքից սեւ ու կարճ կիսաշրջազգեստ եւ մատները կտրած ձեռնոցներ”,-ասել է Ջուսն ու հավելել, որ տարին դիմավորել է տանը, գիշերվա ժամը 1-ից 5-ը երգել տարբեր ակումբներում, որից հետո ընկերների ու ընկերուհիների հետ գնացել է զբոսանքի:
Երգչուհին անգամ մազերի գույնը փորձել է համապատասխանեցնել վիշապի սիրելի եւ 2012-ի նորաձեւ գույնի հետ` վարդագույնից դարձնելով նարնջագույն. “Դա պայմանավորված է նաեւ իմ նոր ոճաբանի առաջարկով, որն ինձ ասել է` օրանժը 2012-ի ամենանորաձեւ գույնն է”:
“Սպասվում է գազան դուետ տաղանդավոր երգչի հետ”. Ջուս
Ջուսն իր համար շատ լավ տարի է համարում 2011-ը, քանի որ մի շարք մրցանակների է արժանացել ու այլ ձեռքբերումներ է ունեցել: Իսկ 2012-ին երգչուհին, ինչպես նշել է, պատրաստվում է շատ անակնկալներ մատուցել երկրպագուներին, որոնց թվում է նոր`“Beauty of Life” երգի տեսահոլովակը. “Սպասվում է նաեւ նոր` գազան դուետ տաղանդավոր երգչի հետ, ոճային փոփոխություն եւ 2-րդ ձայնասկավառակի շնորհանդես”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արտաշ Մարտիրոսյանի եւ Վիգեն Մնոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: