×


Ի՞նչ տեսքով է Ծաղկաձորում դիմավորել Նոր տարին Նաիրա Մովսիսյանը :)

Նաիրա Մովսիսյանը շատերի պես Նոր տարին դիմավորել է Ծաղկաձորում, բայց ի տարբերություն մյուսների, տարեմուտի գիշերը կրել է հնդկական տարազի մոտիվներով կարված սարի:): Դերասանուհու խոսքով` վաղուց է ցանկացել հագնել հնդիկ կնոջ ազգային հագուստը, որն իրականացրել է այս Ամանորին:

Նաիրա Մովսիսյանը Ծաղկաձորում


Վերջերս դեպի Միացյալ Նահանգներ ուղեւորված դերասանուհին դեռ այնտեղ  է որոշել սարի ձեռք բերել, բայց իր պատկերացրած զգեստը գտել է Երեւանում. “Բացի այն, որ ես հնդկական արվեստն եմ շատ սիրում, նրանց հետ կապված ամեն ինչ ինձ հետաքրքրում է: Երազում էի հագնել այդ զգեստը, ինձ համար հետաքրքիր էր` ինչպիսին կլինեմ դրանով: Չէի մրսում, իմ տարերքի մեջ էի: Եթե զգեստն անհարմար չլիներ, ձյան մեջ էլ դրանով կպառկեի: Որոշել եմ այս տարվա մեջ ինքս սարի կարել”:

Նա նաեւ հետեւյալն է պատմել. “Այս անգամ որոշեցի մայրիկիս հոգսերը թեթեւացնել ու նրա հետ տոներն անցկացնել տանից հեռու: Ռեստորանում նշելուց հետո միացանք Ծաղկաձորում ապրող մորեղբորս ընտանիքին”:

Նաիրա Մովսիսյանը Ծաղկաձորում


“Ավելի լավ է նեղություն կրեմ, պատերի տակ սպասեմ ու քասթինգների մասնակցեմ”. Նաիրա Մովսիսյան

Նաիրան այս տարի արտերկրում ուսումը շարունակելու նպատակ ունի. “2013-ը նվիրում եմ իմ դերասանական կարիերային, իսկ անձնականը կմնա.. Ես կթողնեմ, որ ընտրեն ինձ, ինքս չեմ ուզում ընտրել”, -BRAVO.am-ին ասել է դերասանուհին:

Նաիրա Մովսիսյանը


Մարտին նա կրկին մեկնելու է Միացյալ Նահանգներ, տեղում կհասկանա` որտեղ կարող է հմտանալ իր մասնագիտության մեջ. “Կարծում եմ` այնտեղ սովորելը եւ զուգահեռ քասթինգների մասնակցելը չի խանգարի: Հասկացել եմ, որ ավելի լավ է նեղություն կրեմ, պատերի տակ սպասեմ ու քասթինգների մասնակցեմ եւ ինչ-որ բանի հասնեմ, քան մնամ իմ սիրելի երկրում ու քառակուսուց դուրս չգամ: Այստեղ ստիպված եմ քչով բավարարվել, ես ավելիին եմ ուզում հասնել”:

Նաիրա Մովսիսյանը


Մինչ ԱՄՆ մեկնելը, դերասանուհին մեկ շաբաթով առաջին անգամ կլինի Մոսկվայում. հունվարի 22-ին մասնակցելու է Գոռ Կիրակոսյանի` “Տոմս դեպի Վեգաս” ֆիլմի մոսկովյան պրեմիերային. “Ես այդ ֆիլմն Ամերիկայում իրենց տանը տեսել եմ, բայց գնալու եմ ու ընկերներիս միանամ: Գոռի ընտանիքի հետ մտերիմ եմ, բայց դա առիթ չի տալիս որպես լավ ընկեր ինձ էլ ֆիլմում մի դեր տա: Փառք Աստծո, որ նրա համար մտերիմ լինելը կապ չունի. ես մասնակցել եմ “Կորած-մոլորվածը Հայաստանում” ֆիլմի քասթինգին. հասկացան, որ անիմաստ է ինձ խցկել, երբ ես համապատասխան չեմ ոչ մի կերպարի: Այն դեպքն է, երբ ընկերությունն ու աշխատանքը կապ չունեն, ինքս ողջունում եմ նման աշխատաոճը”:

Նաիրա Մովսիսյանը Ծաղկաձորում


Թեեւ Նաիրան արտերկրում աշխատելու ցանկություն ունի, բայց լավատեսորեն է տրամադրված հայկական կինոարտադրության ու արվեստի հանդեպ. “Հավատում եմ, որ մի քանի տարի հետո ավելի լավ վիճակում կլինենք, հավատում եմ, որ Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի նման մեծություններ կունենանք: Ուղղակի երազանք ունեմ, որ Հայաստանում արվեստն իսկապես գնահատվի”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` La Fate Studio-ի, Միքայել Պետրոսյանի եւ Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից, Top լուսանկարը` "Բարի ախորժակ" ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW