×


Ինչի՞ կհանգեցնի Անի Քրիստիի անկանխատեսելի բնավորությունը

Լոս Անջելեսում բնակվող Անի Քրիստին այսօր “ֆեյսբուքյան” իր էջում գրել է, որ կարոտում է հայրենի քաղաքը. “Արդեն զգում եմ, որ Երեւանս կարոտել եմ:), երեւի շուտով կլինեմ իմ սիրած, հարազատ քաղաքում”:

Անի Քրիստին


BRAVO.am-ի հարցին, թե երբ է պատրաստվում գալ Հայաստան, երգչուհին հետեւյալն է պատասխանել. “Դեռ հստակ չգիտեմ, բայց քանի որ անկանխատեսելի բնավորություն ունեմ, միգուցե մի օր պարզապես գնեմ տոմսերն ու գամ իմ հարազատ քաղաք”:

Անիի փոխանցմամբ` Միացյալ Նահանգներում իր օրերը հրաշալի են անցնում. “Արդեն հարմարվել եմ ամերիկյան միջավայրին, օրենքներին եւ ձեռք բերել շատ լավ ընկերներ, որոնց հետ ինձ Երեւանում եմ զգում”: Այնուամենայնիվ, երգչուհին նշել է, որ շատ է կարոտում իր հայաստանյան հանդիսատեսին, մարդկանց, որոնք լսում են իր երգերն ու ցանկանում իրեն տեսնել Երեւանում:

Անի Քրիստին


“Ես Երեւանում եմ ծնվել, մեծացել, ինչ էլ լինի, աշխատանքի կամ կյանքի բերումով   աշխարհի որ մասում էլ ապրեմ, իմ ակունքները չեմ մոռանում:)”,-ասել է Անի Քրիստին:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW