×


Ինչի՞ վրա է 50.000 դոլար ծախսել Լուսինե Աղաբեկյանը

BRAVO.am-ը պատմել է, որ երգչուհի Լուսինե Աղաբեկյանն ու ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը դեռ անցյալ տարվա հոկտեմբերին սկսել էին “Հիմա” երգի տեսահոլովակի նկարահանումները: Չնայած` նրանք տեղեկացրել էին, որ տեսահոլովակը պատրաստ կլինի հոկտեմբերի վերջին, այն դեռեւս չի ներկայացվել հանրության ուշադրությանը:

Լուսինե Աղաբեկյանը


“Տեսահոլովակի պրեմիերան այսքան ձգձգվել է` պայմանավորված  եղանակային փոփոխություններով. անցյալ տարի մենք չհասցրինք ավարտել նկարահանումները: Բայց տեսահոլովակի մեծ մասն արդեն նկարահանված ու մոնտաժված է, մնացել են ընդամենը մեկ նկարահանման օր եւ գրաֆիկական որոշ աշխատանքներ”,-մեզ հետ զրույցում նշել է ռեժիսորը:

Լուսինե Աղաբեկյանը եւ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը


Նա դեռ նախորդ զրույցի ժամանակ ասել էր, որ տեսահոլովակի հիմքում Ջումանջի խաղն է եւ փորձում են ստանալ իրենց պատկերացրածի գոնե 70 տոկոսը: Ռեժիսորի խոսքով` այսօր արդեն իրենց սպասումներն ավելին քան արդարացված են.“Այն, ինչ արդեն ստացել ենք, մեր պատկերացրածի գրեթե 80 տոկոսից ավելին է”:

Լուսինե Աղաբեկյանը "Հիմա" տեսահոլովակի նկարահանումներին


Ներողություն հայտնելով այսքան ուշացման համար` Արամայիս Հայրապետյանը նշել է, որ տեսահոլովակի պրեմիերան կկայանա 2-ից 3 ամսվա ընթացքում. “Խոստանում եմ, որ այս ուշացումը կունենա իր արդարացումը: Հուսով եմ, որ տեսահոլովակը բոլորին դուր կգա”:

Ի դեպ, ռեժիսորը հաստատել է, որ “Հիմա” երգի տեսահոլովակի նկարահանումներն իրականացնելու համար պահանջվել է 50.000 դոլար:

BRAVO.am
Լուսանկարները` Լուսինե Աղաբեկյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին