Թինեյջերների սիրելի հերոս Ջասթին Բիբերի նոր լուսանկարներն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե երիտասարդին մի լավ ծեծել են: Իսկ նա ընդամենը հանդես է եկել իր համար բավական տարօրինակ ֆոտոշարքում: Հանդիսատեսը սովոր է տեսնել այս երգչին ռոմանտիկ եւ նուրբ վիճակներում, բայց այս անգամ Ջասթինը կռվարարի դերում է: Այսպիսին է նրան իր ֆոտոխցիկով տեսել հայտնի լուսանկարիչ Թոնի Քելին:
Ջասթին Բիբերը
Բիբերը բացի լուսանկարվելուց, նաեւ հարցազրույց է տվել՝ խոսելով աշխատանքից ու անձնական կյանքից: “Հանուն կարիերայիս ստիպված եմ շատ բաներից հրաժարվել. դա է պատճառը, որ զոհողություններս պետք է արդարացված լինեն: Եթե սկսեմ վատ երգեր ներկայացնել, կկորցնեմ երկրպագուներիս մեծ բանակը’’:
Անհնար է, որ հարցազրույցում չշոշափվեր Ջասթինի ընկերուհու՝ Սելենա Գոմեսի անունը. “Որոշեցինք չթաքցնել մեր հարաբերությունները, որովհետեւ հակառակ դեպքում միմյանց հանդեպ անազնիվ կլինեինք: Իսկ ինչպե՞ս պետք է վարվեինք. տարբեր մեքենաներով մեկնեինք, ես անցնեի մեկ դռնով, նա` մյուսով… Դա արդեն ոչ թե հարաբերություններ, այլ պահմտոցի կլիներ, ինչը սխալ է’’:
Ջասթին Բիբերը
Բիբերը խոսել է նաեւ պապարացիների հանդեպ տածած ատելության մասին: Երգիչը խոստովանել է, որ կատաղում է, երբ իրեն ասում են՝ պետք է հաշտվի այդ երեւույթի հետ, որովհետեւ մշտապես գտնվելու է լուսանկարիչների ուշադրության կենտրոնում. “Գիտեք, 8-ժամյա թռիչքից հետո, երբ աչքերդ կապտած են, այդքան էլ հաճելի չէ լուսանկարվելը’’: Իսկ ահա պարբերականների համար Ջասթինը միշտ սիրով լուսանկարվում է ու հարցազրույցներ տալիս:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: