×


Ինչո՞ւ քննադատվեց Արեւիկ Ալավերդյանի հարսանիքը

Արեւիկ Ալավերդյանը մեկ ամսից ավելի է` ամուսնացած կնոջ կարգավիճակում է:).“Բայց ինձ չամուսնացածի պես եմ զգում:). երջանիկ եմ այնքան, ինչքան մինչ ամուսնանալն էի: Հիմա պարզապես միասին ենք ապրում, եւ դա հրաշալի է”:

Արեւիկ Ալավերդյանի եւ Հայկո Շահբազյանի հարսանիքին


Երգչուհու պսակադրության մասին BRAVO.am-ը պատմել է` ներկայացնելով նաեւ մի շարք լուսանկարներ: Արեւիկը նշել է`գրեթե ամեն օր նայում է իր հարսանեկան ֆոտոշարքը. “Երեկ հուզվել էի, որովհետեւ մի երգ հնչեց, որը եկեղեցի գնալու ճանապարհին լսում էինք լիմուզինի մեջ, մեջս տակնուվրա եղավ, ուզում էի ժամանակը հետ տալ, որ այդ օրվա զգացմունքներս վերապրեի”:

Հարսանիքի մանրամասն մտածված սցենար, մի քանի ամսվա կազմակերպչական աշխատանք, հարսի երկու զգեստ, 6 հարսնաքույր, տան, բակի, եկեղեցու, ռեստորանի ձեւավորում կարմիր եւ սպիտակ գույների մեջ, հրավիրատոմսերով զարդարված բալենի… Հարսի զգեստով է եղել նաեւ Ալավերդյանների շունիկը :):

Արեւիկի հարսանիքին տոնական զգեստով է եղել նաեւ երգչուհու շունը:)


Պարզվում է` Արեւիկին “մեղադրում” են ցուցամոլության եւ ճոխությունների հետեւից ընկնելու մեջ: “Մեղավորը” փորձել է “արդարանալ” BRAVO.am-ի հետ զրույցում:):

“Մինչ օրս բազմաթիվ նամակներ եմ ստանում անծանոթ աղջիկներից, որոնք շնորհավորում են, իրենց հիացմունքն արտահայտում ու ցանկանում դիտել հարսանեկան բոլոր լուսանկարներս: Բայց կան նաեւ քննադատողներ, որոնք նաեւ հեռուստաեթերներից մեկի ժամանակ բացասական արտահայտվեցին իմ հարսանիքի մասին: Նրանց անգամ դուր չէր եկել, որ երկու զգեստ եմ կրել: 

Արեւիկ Ալավերդյանի եւ Հայկո Շահբազյանի հարսանիքին


Մենք հարսանիք չենք արել, որպեսզի ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցենք: Ես իրականացրել եմ իմ երազած հարսանիքը եւ վաղը չեմ ասի` վայ, կարող էի այսպես անել, որ գեղեցիկ ստացվի: Ինձ բոլոր հարցերում օգնել է ամուսինս եւ ոչինչ չի խնայել այդ օրը հեքիաթային դարձնելու համար: Կարեւորել եմ ճաշակով հարսանիք կազմակերպելը: Սեփական ձեռքերով երկար ամիսներ պատրաստել եմ աքսեսուարները. ավելորդ շռայլություններ թույլ չենք տվել: Այո, բավականաչափ գումար ենք ծախսել, բայց եթե դրա հնարավորությունը չունենայինք, միեւնույն է` ճաշակով հարսանիք կլիներ: Իմ հարսանիքը ոչ թե ճոխ էր, այլ` ճաշակով: Իսկ ճոխ հարսանիքներ շատերս ենք տեսել… Պարզապես ես չէի ուզում սովորական հարսանիք, այն պետք է լիներ “stylish” հարսանիք :)”,-ասել է Արեւիկ Ալավերդյանը: 

Արեւիկ Ալավերդյանը


Երգչուհին նշել է, թե “աղջիկների նախանձը շարժելու ցանկություն չի ունեցել, բայց ստացվել է:)”: Հարսանեկան ֆոտոշարքից բացի, ներկայացնում ենք նաեւ Ռոբերտ Կոլոյանի հեղինակած մի քանի լուսանկար, որոնք վերջերս են արվել, սակայն այս անգամ առանց Արեւիկի ամուսնու մասնակցության. “Նա Փարիզում է, շուտով կվերադառնա, որպեսզի միասին մեկնենք: Իսկ ես լուսանկարվել շատ եմ սիրում, մանավանդ ֆեշն ֆորմատով, երբ երեւում է ոճ, բնավորություն, ճաշակ”:

Նա նշել է, որ հատուկ իր համար կարված հարսանեկան զգեստները Փարիզ չի տանելու. “Հարսանիքիս բոլոր աքսեսուարները պահել եմ, որովհետեւ շատ թանկ են ինձ համար: Ամեն ինչ կմնա այստեղ` իմ սենյակում”:

Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից եւ Ռոբերտ Կոլոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW