×


Ինչու Անահիտ Կիրակոսյանը լքեց «Women’s Club»-ը

Անահիտ Կիրակոսյանը, ով «Women’s Club»-ի ստեղծման առաջին օրվանից թիմի գլխավոր անդամներից մեկն է եղել, լքել է ակումբը: Թե ինչու է նման որոշում կայացրել, ինչպես են ընտանիքի անդամներն ընդունել այն, եւ ոչ միայն, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:

«Որոշմանս հիմնական պատճառն այն էր, որ էլ չէի կարողանում համատեղել գիշերային փորձերն ու զբաղվածությունս ընտանիքում: Իրականում ամեն հաղորդմանը հասնելը շատ ժամանակատար էր՝ պարի, հագուստի եւ բուն հաղորդման փորձեր… Էլ չէի կարողանում հասցնել»,-ասել է դերասանուհին:

Անահիտ Կիրակոսյանը


Նրա խոսքով՝ միայն ամենաժամանակատար աշխատանքից է հրաժարվել.«Մի քանի տեղ եմ աշխատում եւ այդ ամենը համատեղելը հեշտ չէր: Կշարունակեմ աշխատանքս Կամերային երաժշտական թատրոնում, Շանթի առավոտյան ծրագրում»:

Անահիտը նշել է նաեւ, որ ընտանիքի անդամները դրական են արձագանքել իր որոշմանը.«Առհասարակ, նրանք ինձ հետ համակարծիք են եւ միշտ կողքիս»:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչպես են ակումբի անդամներն ընդունել իր որոշումը.«Անկեղծ ասած՝ չգիտեմ: Երեւի պետք է նրանց հարցնեք: Հաջողություն եմ մաղթում թիմին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անահաիտի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին