Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ Լեոն, դարձել է 3 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, որ փոքրիկին իսկական տոն են պարգեւել. «Նա հրաշալի օր է անցկացրել: Սկզբում նշել է մանկապարտեզում, հետո՝ տանը՝ իր եղբայրների հետ»:
Փոքրիկ Լեոյի տարեդարձին
Հռիփսիմեի խոսքով՝ տղան անհամբերությամբ է սպասել տարեդարձին, ստացել է իր ցանկացած բոլոր նվերները: Թե ինչպես է Լեոն տորթի մոմերը փչելիս երգում ու շնորհավորում ինքն իրեն, դիտեք ստորեւ ներկայացված տեսանյութում:):
Հռիփսիմեն նախընտրել է չնշել, թե ինքն ու ամուսինն ինչ են նվիրել երեխային. «Հաստատ իր ուզածն էր, քանի որ առանց որդուս ցանկության ոչինչ չենք անում:)»:
Երգչուհին նշել է նաեւ՝ ցանկանում են, որ Լեոն առողջ, հաջողակ եւ խելացի մարդ մեծանա:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հռիփսիմե Հակոբյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: