×


Ինչպե՞ս է անցել Սյոմա Կոդաբաշյանի ստեղծագործական դադարի չորս տարին :)

Պատմել ենք,  որ Արամեն շուտով հանրության ուշադրությանն է ներկայացնելու նոր` “Մամա” երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է: Նա, տեւական դադարից հետո վերադառնալով ասպարեզ, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ինչպես այս տեսահոլովակի, այնպես էլ առաջիկա իր աշխատանքների մասին:

Սյոմա Կոդաբաշյանը


Հետաքրքիր է, որ 4 տարի տեւած ստեղծագործական դադարս ավարտվում է մոր թեմայով երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելով, քանի որ հենց նույն թեմայով էլ այն սկսվել էր. վերջին աշխատանքս “Արեւիկ” խմբի “Մայրիկիս” տեսահոլովակն էր:

Չեմ սիրում շատ խոսել ստեղծագործական դադարիս պատճառների մասին, միայն կասեմ, որ այդ շրջանում գիրք կարդալով էի զբաղված:):

Սյոմա Կոդաբաշյանը


“Մամա”-ն, ինչպես արդեն նշեցի, վերադարձիցս հետո առաջին գործն է, եւ մեծ հաճույք եմ ստանում ընթացքից. բացի այն, որ երգի թեման է շատ հոգեհարազատ, ոգեւորված եմ, քանի որ աշխատում եմ Արամեի հետ:

Արդեն կարող եմ խոսել “Մամա” տեսահոլովակի արդյունքից` գոհ եմ. այն ստացվել է նույնիսկ ավելի լավ, քան պատկերացնում էի:

Տեսահոլովակը սյուժետային գիծ չունի. շեշտը դրված է միմիկաների, ժեստերի, շարժումների, հպումների վրա:

Արամեն եւ "Մամա" տեսահոլովակի հերոսուհին


“Մամա”-ի տեսահոլովակը հիմնված է որդի եւ մայր հարաբերությունների վրա, սակայն ներկայացված է ոչ թե մեկ մոր եւ որդու, այլ ամենատարբեր մայրերի ու որդիների թաքուն պահված պատմություններ: Կարծում եմ` ամեն մեկն իր պատմությունը կգտնի:

Այս աշխատանքս գուցե ավելի հոգեհարազատ լինի տղաներին, սակայն, վստահ եմ` աղջիկներին նույնպես դուր կգա, քանի որ ցանկացած աղջիկ պոտենցիալ մայր է:

Ինչ վերաբերում է Արամեին, տեսահոլովակում նա պարզապես երգիչ չէ, այլ հերթական որդիներից մեկն է: Իսկ թե ինչ նկատի ունեմ այս ասելով, կիմանաք տեսահոլովակը դիտելիս:):

Սյոմա Կոդաբաշյանը


“Մամա”-ի պրեմիերայի հաջորդ օրվանից վերսկսելու ենք Արամեի “Արմենիա” երգի տեսահոլովակի աշխատանքները:  Փակագծերը դեռ շատ չեմ բացի, բայց հատուկ BRAVO.am-ի ընթերցողներին կտեղեկացնեմ, որ, իհարկե, գաղափարը պատկանում է ինձ, բայց տեսահոլովակը նկարահանելու են աշխարհի հայերը եւ որպես ռեժիսոր հենց այդպես էլ գրվելու է` աշխարհի հայեր:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սյոմա Կոդաբաշյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW