Ջասթին Բիբերի ընկերուհին` Սելենա Գոմեսը, զարդարել է “Elle’’-ի շապիկը: Ամսագրի համար արված ֆոտոշարքը բավական անկեղծ է ստացվել: Երգչուհին ներկայանում է վառ, սեքսուալ սրտակերի կերպարով:
Սելենա Գոմեսի՝ “Elle’’ ամսագրի համար արված լուսանկարներից
Զգեստի լայն բացվածքը, խառնված երկար վարսերը եւ կարմիր շրթներկն էլ ավելի են ընդգծում Սելենայի կանացիությունը: Աղջկա այս լուսանկարներին համապատասխանում է հետեւյալ խորագիրը՝ “Պատրաստ եմ կոտրել ցանկացած տղամարդու սիրտ’’: Երգչուհին նաեւ զրուցել է ամսագրի լրագրողի հետ ու բազմաթիվ հարցերի անկեղծ պատասխաններ տվել:
“Ջասթինն անհույս ռոմանտիկ է: Ես պարզապես ասացի, որ կրկին կդիտեի “Տիտանիկ’’-ը, իսկ նա վարձեց մասնավոր կինոթատրոն` ֆիլմը 3D տարբերակով դիտելու համար’’,-իր սիրեցյալի մասին է պատմել Սելենան:
Սելենա Գոմեսի՝ “Elle’’ ամսագրի համար արված լուսանկարներից
Երգչուհի-դերասանուհին նաեւ խոստովանել է, որ իր մանկությունն աղքատության պայմաններում է անցել. “Մեր ավտոմեքենան կարող էր հազար անգամ կանգ առնել կես ճանապարհին, որովհետեւ բենզինի գումար չունեինք: Բայց մայրս գումար էր տնտեսում ինձ համերգների, թանգարաններ տանելու համար, որպեսզի կարողանամ աշխարհը տեսնել’’:
“Elle’’-ի համար արված ֆոտոշարքն արժանացել է Ջասթին Բիբերի հավանությանը, իսկ ձեզ դո՞ւր է գալիս այսպիսի Սելենան:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: