×


Ինչպե՞ս է նշել 31-ամյակը եւ ո՞ւր է մեկնում R.P.-ն :)

Երեկ` օգոստոսի 2-ին, R.P.-ն դարձել է 31 տարեկան: BRAVO.am-ը զանգահարել է երգչուհուն` ծննդյան տարեդարձը շնորհավորելու ու հետաքրքրվելու, թե ում հետ եւ ինչպես է անցկացրել իր օրը:):

R.P.-ն ամուսնու հետ


Մեզ հետ զրույցի պահին հոբելյարը հարազատների հետ բնության գրկում էր:).“Անգամ չգիտեմ, թե որտեղ ենք, բայց քաղաքից շատ հեռու ենք ու տարածքում ամեն ինչ չափազանց գեղեցիկ է:)”:

R.P.-ն ծննդյան տարեդարձը նման կերպ անցկացնելու իր պատճառն ունի. “Օգոստոսի 6-ին “Hayway” բենդով մեկնելու ենք Քաթար, որտեղ պետք է աշխատենք 3 ամիս եւ գուցե ավելի, ու քանի որ այդ ժամանակահատվածում հարազատներիս չեմ տեսնելու, որոշեցի օրս նվիրել նրանց”:

R.P.-ն


Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք երգչուհու նորաստեղծ ընտանիքում համալրում չի սպասվում.“Վերջին շրջանում ԴերՀովայի հետ զբաղված էինք ժողովրդական երգերից բաղկացած նոր ձայնակսավառիս աշխատանքներով: Քաթարից վերադառնալուն պես ավարտին կհասցնեմ այդ գործն ու դրանից հետո նոր միայն կմտածեմ փոքրիկի մասին: Նման ալբոմ ունենալն իմ երազանքն է”:

BRAVO.am-ը շնորհավորում է R.P.-ին` մաղթելով երազանքների իրականացում եւ ստեղծագործական նորանոր վերելքներ:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ R.P.-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW