BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Արմենիա” հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի ցուցադրվելու է Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” նախագծի հեռուստատեսային տարբերակը: Հոկտեմբերի 14-ին ժամը 21:30-ին բաց մի թողեք “Կոզիրյոկ” սրճարանի մասին հաղորդումը:
“Երեւան. XX դար” հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը
“Այն միայն սրճարան անվանելը ճիշտ չէ, այն մի վայր էր, որտեղ մարդիկ սիրում էին, վիճում էին, կարդում էին, գրում էին… Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել. “Կոզիրյոկ”-ում մարդիկ մի ամբողջ կյանք էին ապրում”, - այսպես է սկսում հաղորդումը Ռուզան Մելյանը:
"Երեւան. XX դար" հեռուստատեսային նախագծի նկարահանումներին
“Փորձել ենք ներկայացնել այն մթնոլորտը, որը երկար տարիներ տիրում էր “Կոզիրյոկ” սրճարանում: Հաղորդման մեջ նաեւ հետաքրքիր պատմություններ կան սրճարանի հարեւանությամբ գտնվող Վերնիսաժի ու Սարյանի արձանի ստեղծման մասին, որոնք շատերի համար հայտնություն կլինեն”,- ասել է “Մեդիամաքս”-ի տնօրեն, “Երեւան. XX դար” հեռուստատեսային նախագծի գլխավոր պրոդյուսեր Արա Թադեւոսյանը:
Նշենք, որ “Երեւան. XX դար”-ի հեռուստատեսային տարբերակի շրջանակում 12 հաղորդում կնկարահանվի:
BRAVO.am
Լուսանկարները` Մեդիամաքս-ի


×
4,516






