Կաննի փառատոն կոչվող երկշաբաթյա շքեղ միջոցառումն ավարտվել է: Մայիսի 16-ից 27-ը Կաննում էին հավաքվել աշխարհահռչակ ռեժիսորներ, դերասաններ, կատարողներ եւ շոու-բիզնեսի հայտնի այլ ներկայացուցիչներ:
Շերիլ Քոուլը
Շքեղ հագուստներ, գեղեցիկ սանրվածքներ, կարմիր գորգ, ճոխ ու թանկարժեք երեկույթներ, իսկ փառատոնի ժյուրիի անդամներն այդ ողջ ընթացքում դիտել են մրցութային ֆիլմերն ու ընտրել հաղթողներին:
Կաննի 65-րդ կինոփառատոնն այլեւս պատմություն է, մրցանակակիրներն էլ արդեն հայտնի են: Որպես լավագույն ֆիլմ, “Ոսկե արմավենի” սպասված մրցանակին է արժանացել ավստրիացի ռեժիսոր Միխայիլ Հանեկեի “Սեր’’ ֆիլմը: Ռեժիսորական լավագույն դեբյուտ է ճանաչվել Բեն Զայթլինի “Վայրի հարավի գազանները’’ ֆիլմը:
Օդրի Տոտուն
Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել Քեն Լոուչի “Հրեշտակների բաժինը’’: Լավագույն սցենար է ճանաչվել “Բլուրներից այն կողմ’’ ֆիլմի սցենարը: “Լավագույն ռեժիսոր” տիտղոսին է արժանացել Կառլոս Ռեյգադասը:
Տղամարդու լավագույն դերի համար “Ոսկե արմավենի” է ստացել Մադս Միքելսենը՝ “Որս’’ ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորելու համար, իսկ կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակ են ստացել “Բլուրներից այն կողմ’’ ֆիլմի հերոսուհիներ Կոսմինա Ստրատանը եւ Քրիստինա Ֆլութուրը: “Գրան Պրի”-ն ստացել է իտալացի ռեժիսոր Մատեո Գարոնեն՝ “Իրականություն’’ ֆիլմի համար:
Նատալյա Օրեյրոն
Առաջարկում ենք գնահատել նաեւ այն հանդերձները, որոնցով հայտնիները ներկայացել են Կաննի կինոփառատոնին՝ մասնակցելով ստորեւ ներկայացված հարցմանը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: