×


Լանա Դել Ռեյը չի՞ զգեստափոխվում

26-ամյա Լանա Դել Ռեյը զարդարել է “Vogue Australia” ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկը: Լուսանկարների հեղինակը Նիքոլ Բենթլին է: Երգչուհին ներկայանում է երազկոտ, ռոմանտիկ աղջկա կերպարով: Նկարներից մեկում նա “Gucci” ապրանքանիշի մանուշակագույն զգեստով է, մյուսում՝ սպիտակ:  Բացի լուսանկարվելուց, Լանան նաեւ զրուցել է ամսագրի լրագրողի հետ:

Լանա Դել Ռեյը


“Սիրում եմ երգեր գրել եւ ձայնագրել դրանք: Հենց այդ ընթացքում եմ ինձ բավարարված ու երջանիկ զգում: Իսկ բեմում կարծես իմ ափսեում չեմ: Ելույթներիս ընթացքում երբեմն ծնկի եմ իջնում, որովհետեւ չեմ կարողանում հանդարտեցնել ոտքերիս դողն ու չգիտեմ, թե ինչպես ինձ պահեմ հանդիսատեսի առջեւ”,-անկեղծացել է Լանա Դել Ռեյը:

Լանա Դել Ռեյը


Երգչուհին խոսել է նաեւ նորաձեւության մասին. “Երբեք չեմ փորձել արտահայտվել նորաձեւության միջոցով: Ինձ դուր է գալիս մազերիս ծաղիկներ կրել, սիրում եմ կաշվե տաբատներով տղաներին, բայց ինքս նորաձեւ կերպարներ չեմ ուզում ստեղծել:  7 տարեկանում արդեն բավական տարօրինակ ճաշակ ունեի”:

Լանա Դել Ռեյը


Երգչուհին նաեւ խոստովանել է, որ մի քանի օր շարունակ կարող է չզգեստափոխվել. “Սիրում եմ կրել սպիտակ գույնի հանդերձներ, մորթի ու ոսկեղեն: Չեմ սիրում, երբ սկսում են քննադատել իմ հագուկապը կամ խորհուրդներ տալիս: Ես չեմ ցանկանում որեւէ մեկին ինչ-որ բան ապացուցել:  Կարող եմ օրերով միեւնույն սպիտակ զգեստը կրել”:

Ստորեւ առաջարկում ենք դիտել Լանա Դել Ռեյի՝ "Vogue Australia" եւ "GQ" ամսագրերի համար արված ֆոտոշարքերն ու վայելել նրա հիթային կատարումներից մի քանիսը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը՝ Vogue Australia





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW