×


Լեդի Գագան լքել է սիրեցյալին

Լեդի Գագայի սիրտը կրկին ազատ է: Ինչպես հաղորդում է US Weekly-ն, հենց 26-ամյա երգչուհին է լքել ընկերոջը` “Արնախումի օրագրերը’’ սերիալի գլխավոր հերոսին մարմնավորող Թեյլոր Քինիին:

Լեդի Գագան


“Նա պատրաստվում է մինչեւ տարեվերջ անդադար շրջագայել եւ հասկացել է, որ հնարավոր չէ միաժամանակ նաեւ սիրավեպ ունենալ: Գագայի կյանքում աշխատանքից բացի այլ բանի տեղ չկա’’,-նշել են Լեդի Գագայի մտերիմները:

Ի դեպ, աստղային զույգի բաժանման պատճառների մասին խոսել են նաեւ Թեյլոր Քինիի մտերիմները՝  ասելով, թե տեղի ունեցածը ոչ ոքի էլ չի զարմացրել. “Բոլորը գիտեին, որ այդ հարաբերությունները ժամանակավոր են: Պարզապես Գագան գեղեցիկ եւ կրքոտ զուգընկեր էր գտել”:

Թեյլոր Քինին


Ստորեւ առաջարկում ենք դիտել Լեդի Գագայի  “You and I’’ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ հանդես է եկել նաեւ երգչուհու արդեն նախկին սիրեցյալը:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW