×


Լիդիան ու Գագիկը սպասում են իրենց երկրորդ երեխային

Դերասան-ամուսիններ Լիդիա Գրիգորյանի եւ Գագիկ Մկրտչյանի ընտանիքում համալրում է սպասվում։ Դերասանուհին BRAVO.am-ին է վստահել գեղեցիկ կարգավիճակի մանրամասները, նաեւ խոսել Լիբանան այցի մասին:

«Մեկ շաբաթով ենք այստեղ: Գագոն աշխատանքային առաջարկ ունի։ Բնականաբար, աշխատանքը չի խանգարում ծանոթանալ երկրին, ուսումնասիրել եւ այցելել պատմամշակութային վայրեր»,-նշել է նա:

Լիդիան հղիության 5-րդ ամսում է.«Անկեղծ ասած՝ սիրում եմ հղիության ընթացքը: Ինձ՝ որպես կին, երջանիկ եմ զգում»։

Գագիկ Մկրտչյանը՝ որդու հետ


Ուլտրաձայնային հետազոտության արդյունքներով՝ զույգի երկրորդ բալիկը եւս տղա է լինելու.«Էդուլն անհամբերությամբ սպասում է եղբոր լույս աշխարհ գալուն, անունն է ընտրում, որոշում»,-նշել է դերասանուհին եւ հավելել, որ շարունակում է աշխատանքը Դրամատիկական թատրոնում եւ իրենց տատու-սրահում։

BRAVO.am-ը թեթեւ հղիություն է մաղթում Լիդիային եւ, իհարկե, առողջ բալիկ։

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին