×


Լուսինե Թովմասյանի ամուսնության 3-ամյակն ու ընտանեկան հանգստի լուսանկարները :)

Լուսինե Թովմասյանը BRAVO.am-ի հետ զրույցում կիսվել է սեպտեմբերմեկյան հուշերով։ Նրա համար ուսանողական կյանքն ավարտվել է եւ օրը տոնական կդառնա, երբ դստերը տարիներ անց առաջին անգամ կուղեկցի դպրոց. «Սեպտեմբերի 1-ն իմ հուշերում կմնա որպես ընկերներիս ու ուսուցիչներիս հանդիպելու օր։ Ուսանողական կյանքին էլ սիրով պատրաստվում էի. հավասարապես ոգեւորված էի ե՛ւ դպրոց, ե՛ւ համալսարան գնալիս։ Այժմ քրոջս մեծ աղջկա՝ Մեգիի եւ ընկերներիս երեխաների համար է այս օրը տոնական»։

Լուսինե Թովմասյանը


Լուսինեն մեկ տարի սովորել է Լոնդոնում՝ «Վեսթմինսթեր» համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան. «Ուսումնական տարվա մեկնարկը նշել ենք, բայց այնտեղ դասերը սկսվում են ամռանը, որպես այդպիսին սեպտեմբերի 1-ը չեն նշում»։

Լուսինե Թովմասյանն՝ ամուսնու հետ


30-ամյա գեղեցկուհու համար այս ամառը հագեցած է անցել. նա ընտանիքի հետ ծովափնյա արձակուրդ է ունեցել Հունաստանում, վերադարձից հետո քրոջ՝ Իրինա Թովմասյանի եւ ընկերուհիների հետ այցելել է Սյունիքի մարզ՝ Տաթեւ եւ Խնձորեսկ. «Կարողացանք հանգստանալ ու դրական լիցքեր ստանալ այնպես, ինչպես պլանավորել էինք»։

Լուսինե Թովմասյանի ընտանիքը


Ի դեպ, Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանը երեկ՝ օգոստոսի 31-ին, նշել են ամուսնության 3-ամյակը, ինչի առթիվ էլ շնորհավորում ենք գեղեցիկ զույգին եւ համատեղ երկար ու երջանիկ կյանք մաղթում:

BRAVO.am
Լուսանկարները՝ Լուսինե Թովմասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW