Աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասի ինքնաթիռը ժամեր առաջ վայրէջք է կատարել Հայաստանում: 69-ամյա անվանի իսպանացին մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար:
Խուլիո Իգլեսիասը ժամանել է Երեւան
“Զվարթնոց” օդանավակայանում զրուցելու ակնկալիքով ժամեր շարունակ նրան սպասող ԶԼՄ ներկայացուցիչները հիասթափված էին. արտիստը նրանց հետ կշփվի միայն վաղը կայանալիք ասուլիսի ընթացքում: Մինչ ավտոմեքենայի շարժվելը` Խուլիո Իգլեսիասը իջեցրել է դռան մգեցված ապակին, ողջունել հավաքվածներին ու … հեռացել:):
Խուլիո Իգլեսիասը ժամանել է Երեւան
Ավելի վաղ BRAVO.am-ի հետ զրույցում Խուլիո Իգլեսիասի երեւանյան համերգի պրոդյուսեր Արման Ծատուրյանը տեղեկացրել էր, որ աշխարհահռչակ իսպանացի երգչին մեր մայրաքաղաք են հրավիրել կանանց մեկամսյակի շրջանակում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին յուրահատուկ նվեր մատուցելու համար:
Խուլիո Իգլեսիասը Երեւանում է
Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսնկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: