×


Ծնվել է Անուշիկ Մանուկյանի եւ Robby El Sol-ի առաջնեկը

BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել, որ պարուհի, մոդել Անուշիկ Մանուկյանը եւ ռեփեր Robby El Sol-ը պատրաստվում են ծնողներ դառնալ: Այսօր արդեն ուրախ ենք հայտնել, որ զույգի առաջնեկը ծնվել է: Փոքրիկը լույս աշխարհ է եկել երեկ՝  մայիսի 1-ին, Փարիզում:

Անուշիկ Մանուկյանը


Անուշիկն ամուսնուն արու զավակ է պարգեւել: Տղային անվանակոչել են Էվան: Երջանիկ մայրիկը մեզ հետ դեռ նախորդ զրույցում նշել էր, որ անհամբերությամբ է սպասում իր եւ որդու հանդիպմանը.«Վերջապես ծնվեց ճուտիկս, ինչի համար անչափ երջանիկ եմ»:

Թե ինչպես է անցել նորածին Էվանի եւ հայրիկի առաջին հանդիպումը, ում է նման տղան, կպատմենք ավելի ուշ:

Անուշիկ Մանուկյանն՝ ամուսնու հետ


BRAVO.am-ը Էվանին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից եւ  Aramio Pazzo-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW