Արման Թովմասյանը երկրորդ անգամ հայր է դարձել: Մոսկվաբնակ երգիչը BRAVO.am-ին պատմել է նորածնի մասին, նաեւ մանրամասներ փոխանցել առաջիկա տեսահոլովակից:
Երգչի կինը հունիսի 21-ին նրան երկրորդ որդին է պարգեւել: Փոքրիկը ծնվել է 50սմ հասակով եւ 3,180կգ քաշով ու ծնողների որոշմամբ Մարկ անունն է ստացել:
«Հպարտ եմ, որ երկրորդ որդին է ծնվել մեր ընտանիքում: Գրեթե նույն զգացողություններն են, ինչ առաջին անգամ, պարզապես այժմ ավելի մեծ է պատասխանատվությունը», - մեզ հետ զրույցում հայտնել է երգիչը:
Առաջիկայում Արմանը նոր տեսահոլովակ կներկայացնի, որի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանը. «Այս անգամ համագործակցել ենք կոլումբիացի երգիչ Կապո Վիանկոյի հետ: Կներկայացնենք ռուսալեզու երգ: Ի դեպ, տեսահոլովակի հերոսուհին հայտնի մոդել է, ով նկարահանվել է Էնրիկե Իգլեսիասի տեսահոլովակում»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արման Թովմասյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: