“Շանթ”-ի “Անցյալի ստվերներ”-ում Տիգրանի դերակատար Կարեն Ասլանյանը շուտով հեռուստադիտողին կներկայանա նոր կերպարում: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այժմ համագործակցում է “ATV”-ի հետ եւ հանդես կգա այս հեռուստաընկերության նոր սերիալում:
Կարեն Ասլանյանը
“Մարմնավորում եմ Ֆելո անունով մի երիտասարդի: Փոքր-ինչ բացասական կերպար է: Նոր դերս տարբերվում է նախորդներից, այդ պատճառով էլ համաձայնեցի նկարահանվել”,-նշել է նա` հավելելով, որ սերիալը եթերում կլինի մարտից:
Կարեն Ասլանյանը
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողը ընդգրկված է նաեւ “Արի լինենք միասին” կոմերցիոն կատակերգության դերասանական կազմում. “Դեռ պարզ չէ, թե որ թատրոնում կխաղանք: Առաջիկայում հնարավոր է նաեւ նկարահանվեմ գեղարվեստական ֆիլմում: Ստացվելու դեպքում այն կլինի իմ առաջին լուրջ քայլը կինոյի աշխարհում”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Ասլանյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի


×
9,926





