×


Սրտի նոպայով հոսպիտալացված Կարեն Ավանեսյանն իրեն համեմատաբար լավ է զգում

Հանրաճանաչ հումորիստ Կարեն Ավանեսյանը, որը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք, հիմա իրեն համեմատաբար լավ է զգում. այս մասին “Կոմսոմոլսկայա պրավդա”-ին հայտնել է դերասանի տնօրեն Ռոման Հակոբյանը:

Կարեն Ավանեսյանը

Սրտի կաթվածի նախնական ախտորոշմամբ հոսպիտալացված երգիծաբանն ուլտրաձայնային լրացուցիչ հետազոտություններ է անցել եւ պարզվել է, որ նա պերիկարդիտ` սրտակրանքի բորբոքում ունի:

Կարեն Ավանեսյանը

“Բարեբախտաբար, ժամանակին տեղափոխեցին հիվանդանոց: Ավանեսյանին տեսության են գալիս ընկերները, իսկ պալատում հերթապահում է իր ընտանիքը: Մի անհանգստացեք, բժիշկները մեզ խոստացել են, որ արդեն հոկտեմբերի 13-ին` “Ծուռ հայելի”/“Кривое зеркало”/ հաղորդման հերթական նկարահանման օրը, Կարենին դուրս կգրեն հիվանդանոցից”,- նշել է 57-ամյա արտիստի տնօրենը:

BRAVO.am-ը առողջություն է մաղթում Կարեն Ավանեսյանին:

BRAVO.am

Աղբյուրը` KP

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW