×


Տիկնիկի վերածված Վալերիան գտե՞լ է իր տղամարդուն

Կենդանի տիկնիկի վերածված ուկրաինուհի Վալերիա Լուկյանովայի մասին արդեն պատմել ենք: Պարզվում է` Բարբիի նմանվող այս աղջիկն այլեւս միայնակ չէ. նա հանդիպել է իր նման անբնական արտաքինով տղայի: Նշենք, սակայն, որ երիտասարդի անունը ոչ թե Քեն է, այլ` Ջասթին:

Ջասթինն ու Վալերիան


Ջասթին Ջեդլիկն, ի տարբերություն աղջիկ տիկնիկների, սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ հրապարակելով, փուլ առ փուլ ցուցադրել է, թե ինչպես է պլաստիկ բազմաթիվ վիրահատությունների միջոցով փոխում իր արտաքինը:

Ջասթին Ջեդլիկը


Նա իսկական նվեր էր պլաստիկ վիրաբույժների համար. վիրահատել է քիթը, մեծացրել է շուրթերը, փոխել է այտերի, հոնքերի եւ աչքերի ձեւը: Ջասթինը վիրահատել է նաեւ հետույքը, բացի այդ, սիլիկոնե իմպլանտանտներ է տեղադրել կրծքավանդակում:

Ջասթին Ջեդլիկը


“Մոտ 100 հազար դոլար եմ վատնել ու 100-ից ավելի վիրահատության ենթարկվել Բարբիի ամուսին Քենին նմանվելու համար”,-ասել է 32-ամյա Ջասթինը, որն իր մարմինն արվեստի գործ է համարում:

Վալերիա Լուկյանովան


Տիկնիկի արտաքինով Ջասթինը ներկայում հանդես է գալիս բազմաթիվ ֆոտոշարքերում, լուսանկարվել է նաեւ Վալերիա Լուկյանովայի հետ: Այս երկուսը, սակայն, “լեզու չեն գտել”, սկսել են վիճել, թե ով է ավելի նման տիկնիկի:
 
Մարդ-տիկնիկների արտաքինը գնահատող ձեր մեկնաբանությունները կկարդանք համապատասխան հատվածում:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW