Կոկա-Կոլա Զերո-ի մուտքը Հայաստան ազդարարվեց մեծ շուքով. «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ»-ն ապրիլի 3-ին կազմակերպել էր լայնամասշտաբ ինքնատիպ միջոցառում, որի ընթացքում տեղի ունեցավ նոր տեսակի զովացուցիչ ըմպելիքի համտեսում:
Կոկա-Կոլա ԶԵՐՈ-ի յուրահատուկ շոու-ծրագրով մուտքը Հայաստան
Աննախադեպ միջոցառման մասին երեւանցիներին տեղեկացնելու համար նախաձեռնողներն ընտրել էին յուրահատուկ տարբերակ. մինչ կսկսվեր բուն միջոցառումը Կոկա-Կոլա Զերո-ն խորհրդանշող սեւ ու կարմիր գույներով հագնված գլաչմուշկներով երիտասարդները շրջում էին մայրաքաղաքի փողոցներով եւ անցորդներին բաժանում սպիտակ բաժակներ, որոնց վրա գրված էր`Հյուսիսային պողոտա/Ժամը 20:00: Հետաքրքրությունը պահպանելու համար նրանք անցորդներին չէին հայտնում, թե նրանց ինչ անակնկալ է սպասվում:
Արդեն երեկոյան Հյուսիսային պողոտայում տեղադրված լուսավոր ու մեծ բեմում հաղորդավար Հակոբ Հակոբյանն ազդարարեց շոուի մեկնարկը: Դիջեյներ Guevo-ն եւ Alen-ը հնչեցնում էին երաժշտական ակտիվ ռիթմեր, բազմաթիվ ներկաներն էլ անհամբերությամբ սպասում էին, թե ինչ է տեղի ունենալու, իսկ բեմում տեղադրված էր նորարար ըմպելի բիլբորդը, որն առաջին անգամ էր կիրառվում Հայաստանում, եւ հետաքրքրությունը պահելու նպատակով մինչեւ սպասված պահը փակված էր սեւ ծածկով:
Կոկա-Կոլա ԶԵՐՈ-ի յուրահատուկ շոու-ծրագրով մուտքը Հայաստան
Շոու-ծրագրի սկզբում պարողները ներկայացրին ինքնատիպ բեմականացում, հատուկ անիմացիայի եւ երաժշտության ներքո: Այնուհետեւ Հակոբն ու իր օգնականները բեմ հրավիրեցին 2 մասնակցի, ովքեր բացեցին փակված ըմպելի բիլբորդը, իսկ նրանց բաժակները լցվեցինԿոկա-Կոլա Զերո-ով:
Միջոցառման հետաքրքրությունն ու յուրահատկությունը մեծացնում էր նաեւ այն, որ համտեսին հրավիրատոմս-բաժակներով մասնակցող մարդիկ զովացուցիչ ըմպելիքը լցնելիս ականատես էին լինում, թե սպիտակ բաժակներն ինչպես են վերափոխվում սեւի, եւ ինչպես է հայտնվում Կոկա-Կոլա Զերո-ի տարբերանշանը:
Կոկա-Կոլա ԶԵՐՈ-ի յուրահատուկ շոու-ծրագրով մուտքը Հայաստան
Ներկաները Կոկա-Կոլա Զերո-ն էին վայելում, իսկ նրանց համար ելույթ էին ունենում «Imagine»բենդի երգիչներ Տիգրան Հովհաննիսյանն ու Արեւո Գրիգորյանը, նաեւ «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի Սրբուհի Հովհաննիսյանը: Հանդիսատեսին սպասվում էր նաեւ հետաքրքիր խաղ:
«ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ»-ի Մարկետինգի ղեկավար Ռուբեն Սուքիասյանը BRAVO.am-ին տեղեկացրեց, որ Կոկա-Կոլա Զերո նոր ապրանքանիշը տարբերվում է իր դիզայնով եւ զրո կալորիականությամբ. «Փորձել ենք այնպիսի միջոցառում անել, որն իր ձեւաչափով յուրահատուկ լինի: Մեր սպառողներին տալիս ենք հնարավորություն ընտրել, թե որ Կոկա-Կոլա-ն է իրենց առավել դուր գալիս եւ ապրելակերպին հարմար»,-նշեց նա` հավելելով, որ ամռանը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու են նոր հետաքրքիր արշավ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: