Այսօր` հունիսի 28-ին, ՀՏ Հայկոն դարձել է 28 տարեկան: BRAVO.am-ը քիչ առաջ զանգահարել էր հոբելյարին` շնորհավորելու եւ տեղեկանալու, թե ում ընկերակցությամբ եւ ինչպես է պատրաստվում նշել իր համար տոնական օրը. պարզվում է` նրա պլանները ծննդյան տարեդարձի հետ ամենեւին կապ չունեն:):
ՀՏ Հայկոն դստեր` Ջեսիկայի հետ
“Շատ զբաղված եմ կարեւոր գործերով, այդ իսկ պատճառով էլ չեմ նշելու ծնունդս”, - մեզ հետ զրույցում ասել է ռեփերն ու հավելել, որ այնքան էլ չի սիրում այս օրը.“Ուրիշների ծնունդներն ավելի եմ սիրում:)”:
ՀՏ Հայկոն
Չնայած` Հայկոն չի կարեւորում իր ծննդյան տարեդարձը, նրա ընկերներից ու երկրպագուներից շատերը հիշում ու շնորհավորում են.“Առավոտից ստանում եմ բազմաթիվ հեռախոսազանգեր ու բարեմաղթանքներ. շնորհակալ եմ բոլորին”:
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` ՀՏ Հայկոյին մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական նորանոր վերելքներ:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ ՀՏ Հայկոյի “ֆեյսբուքյան” էջից


×
28,837






