Հակոբյանների ընտանիքը, ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, ուրախանալու մեծ առիթ ունի. 13 շաբաթական հղի է Սիլվայի քույրը` Մանե Հակոբյանը: Երկրորդ անգամ մայրանալու լուրը անակնկալի է բերել երգահանին. “Դեռ չէի սպասում:)”,-նշել է նա:
Սիլվա եւ Մանե Հակոբյանները` փոքրիկ Անուլիկի հետ
Ուլտրաձայնային նախնական հետազոտության համաձայն` փոքրիկ Անահիտը եղբայր է ունենալու: Մանեն եւս տղա է կանխազգում. “Առաջին հղիությանս հետ համեմատելով` տարբերություններ եմ զգում: Հստակ սեռն իմանանք, այն ժամանակ էլ կզբաղվենք անվան հարցով: Ամենակարեւորն այն է, որ առողջ բալիկ լինի”:
Երիտասարդ մայրիկը նշել է, որ իր հղիությունն ընթանում է առանց բարդությունների.“Ծանր հղիներից չեմ: Թեպետ ասում են` հանգիստ է պետք, օրվա այս կամ այն հատվածը պառկած անցկացնելու խորհուրդ են տալիս, բայց ես ակտիվ կյանք եմ սիրում”:
Սիլվա Հակոբյանը` Մանեի դստեր հետ
Խոսելով առաջնեկի մասին` Մանեն ասել է, որ դուստրն իր վարքագծով նման է ծնողներին. “Ես եւ ամուսինս բնավորությամբ “դինջ” չենք: Անուլիկն էլ գենետիկորեն մեզ նման շարժուն է: Այնպես որ, եթե երկրորդ բալիկն էլ նման լինի առաջնեկիս, կփորձեմ հարմարվել, երկուսի դաստիարակությամբ ու նաեւ իմ սիրած գործով զբաղվել”:
Քրոջ երկրորդ “ամենակատարյալ ստեղծագործությամբ” ուրախանում է նաեւ Սիլվան. “Անուլիկս իմ ուրախությունն է: Մենք իրար հետ շատ կապված ենք: Ես հասցրել եմ շատ բաներ սովորել երեխա պահելու գործում, որպեսզի հետագայում երեխաներիս պահելիս չդժվարանամ: Իսկ հիմա նույն ուրախությամբ ու ոգեւորությամբ սպասում եմ երկրորդին: Մեր ցանկություն այն էր, որ առաջնեկը աղջիկ լինի, հետո` տղա, այդպես էլ կարծես լինում է”: Երգչուհին կատակով հետեւյալն է հավելել. “Կփորձեմ հետագայում տեսահոլովակներումս նկարահանել նաեւ զարմիկիս:)”:
Մանե Հակոբյանի ընտանիքը
“Ես ինձ գերազանց եմ զգում: Միշտ ասել եմ, որ ուզում եմ 15 թոռնիկ ունենալ: Թոռներն իմ ուրախությունն են”,-BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է նաեւ ընտանիքի հայրը` Հակոբ Հակոբյանը:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հակոբյանների անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: