×


Հայ դիզայներները՝ մեկը մյուսի զգեստներով

Վերջին շրջանում հայ երիտասարդ մոդելավորողներն ակտիվ են, ստեղծում են «Արտադրված է Հայաստանում» նշումով ապրանքանիշեր եւ ցուցադրություններ կազմակերպում: Նորաստեղծ «Armenian Brands» հարթակում ներգրաված դիզայներները նոր ֆոտոշարք ունեն. նրանք բացօթյա բարում լուսանկարվել են միմյանց հեղինակած զգեստներով ու աքսեսուարներով։


Նկարահանում-ակցիան կրում է «Մեկը բոլորի համար եւ հակառակը» խորագիրը։ Հայկական նորաձեւության ոլորտում իրենց քայլերն անող Մանե Խաչատրյանը, Իռեն Իսահակյանը, Արմինե Մարտիրոսյանը, Անի Մկրտչյանը, Ինգա Մանուկյանը, Մարիաննա Քաբաբյանը եւ մյուս աղջիկները կրում են իրենց գործընկերների ներկայացրած հագուստը։


Մասնակիցներից Անի Մկրտչյանը, որը մասնագիտացել է գիշերազգեստների արտադրության մեջ, BRAVO.am-ին հայտնել է, որ միասին են քննարկել եւ որոշել ֆոտոշարքի ձեւաչափը.«Յուրաքանչյուրս ընտրել ենք մեր ճաշակին ու ոճին մոտ հագուստ. այն, ինչը կցանկանայինք գնել։ Շատերս իրար հետ նոր ենք ծանոթացել, բնականաբար, կա առողջ մրցակցություն։ Նաեւ ցանկանում ենք համագործակցել, օրինակ՝ կոշիկ արտադրողը հագուստի մոդելավորողի հետ։ Փորձում ենք իրար օգնել, որ հայկականը զարգանա»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Տաթեւ Բաղդասարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW