×


Հայ հայտնիները՝ տասը տարի առաջ եւ այսօր

Սոցիալական ցանցերում ընդունված են տարատեսակ «challenge»-ները: Մարտահրավերներ, որոնք կայծակնային արագությամբ տարածվում են, եւ դրանցից անմասն չեն մնում նաեւ հայտնիները: Այ, հենց վերջինը, որն անց է կացվում #10yearchallenge խորագրով, պահանջում է, որ օգտատերերը հրապարակեն 10-ամյա վաղեմության իրենց լուսանկարն ու մի լուսանկար էլ՝ արված վերջերս:

Արսեն Գրիգորյանը


Ատացվում է, որ պետք է քրքրել լուսանկարների 2009 թվականի արխիվը: Այսպիսով, համացանցային այս մարտահրավերն ընդունեցին նաեւ հայ հայտնիներից շատերը, իսկ դե, հայ երկրպագուները, որոնք հաճախ հենց համացանցում քննարկում են շոու-բիզնեսի ներկայացուցիչների փոխված արտաքինները, հիմա առիթ ունեն մեծ հետաքրքրությամբ դիտելու նրանց լուսանկարները, որոնք համարձակորեն հրապարակել են:

Վարդան Բադալյանը՝ կնոջ հետ


Էսթետիկ միջամտություններ, ճաշակի, նորաձեւության եւ ժամանակաշրջանի պահանջների փոփոխություն՝ այս ամենը մեկ կոլաժում:

Մարգարիտա Պոզոյանը


Իհարկե, էլ ի՞նչ մարտահրավեր, որ պետք է լիներ առանց հումորի: Շատերն ընդունեցին այն հումորով եւ հրապարակեցին համապատասխան լուսանկարներ:

Սուսաննա Շահինյանը եւ Արա Ղազարյանը


Տեքստը՝ Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ սոցցանցերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին