Ամիսներ առաջ հայրենիքից “հեռացած” Արմինե Գրիգորյանն արդեն մեկ ամիս է` Երեւանում է: Երգչուհի-հաղորդավարուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ հիմա աշխատում է ակումբներից մեկում, ինչպես նաեւ պատրաստում է հումորային նոր հաղորդում:
Արմինե Գրիգորյանը հանգստացել է Ստրասբուրգ եւ Փարիզ քաղաքներում
“Ես ժամանակ առ ժամանակ գնում եմ այլ երկիր հանգստանալու, լիցքաթափվելու, ընկերներիս, հարազատներիս հետ լինելու համար: Դա օգնում է ինձ դեպրեսիաների մեջ չընկնել: Զարմանում եմ` ինչու մամուլն այլ արձագանք տվեց այդ ամենին”,-ասել է նա:
Արմինե Գրիգորյանը 3 ամիս 10-ն օր ժամանակ է ունեցել լիցքաթափվելու ու լիարժեք հանգստանալու Ֆրանսիայի Ստրասբուրգ, Փարիզ քաղաքներում: Իր խոսքերով` ուղեւորությունը գործնական բնույթ չի կրել. “Անգամ մտադրություն չի եղել այնտեղ որեւէ գործունեությամբ զբաղվելու”:
“Կարոտել էի ակումբային կյանքը”. Արմինե Գրիգորյան
Խոսելով իր աշխատանքի մասին` երգչուհի-հաղորդավարուհին նաեւ հետեւյալն է նշել. “Մի տեսակ կարոտել էի ակումբային կյանքը, ակումբում երգելու ցանկությունս մեծ էր…”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմինե Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: