×


Հայկ Կասպարով VS Մհեր. Տարոսն ո՞ւմ :)

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ Հայկ Կասպարովը Մհերից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել, ինչպես ինքն է նշել, իր երգացանկից “Տարոսը ձեզ”-ը R.P.-ի հետ կատարելու եւ տեսահոլովակով ներկայացնելու համար: Խնդրի շուրջ զրուցել ենք նաեւ Մհերի պրոդյուսեր, վերոնշյալ տեսահոլովակի ռեժիսոր Գեորգի Հարությունյանի հետ:

Արփին եւ Հայկ Կասպարովը երգչուհու հարսանիքին


Նա նշել է, թե այս պատմության հետ Մհերն ընդհանրապես կապ չունի.“Երգն իմ եւ Սոնյա Դիլանյանի սեփականությունն է, եւ միայն մենք ենք իրավասու որոշել` ով, երբ եւ ինչպես պետք է կատարի այն”:

Գեորգիի խոսքով` մեկ տարի առաջ երգչուհի R.P.-ն իր ու Սոնյայի պատվերով է հեղինակել “Տարոսը ձեզ”-ը.“Մենք հոգացել ենք երգի բոլոր ծախսերն ու որոշել, որ Հայկ Կասպարովն եւ R.P.-ն կատարեն, սակայն քանի որ Հայկը Գերմանիա մեկնեց, երգին այլ ընթացք տվեցինք` հանձնելով Մհերին: Կարծում եմ` վերջինիս կատարմամբ զուգերգն անհամեմատ ավելի լավ է ստացվել”:

Գեորգի Հարությունյանը


Ինչպես տեղեկացրել ենք, R.P.-ն 3 ամսով աշխատանքային ուղեւորության է մեկնել Քաթար: Մհերի պրոդյուսերի փոխանցմամբ` Արփին առաջարկել է, որ մեկ այլ երգչուհի կատարի իր հեղինակած ստեղծագործությունը. “Չհամաձայնեցի, քանի որ շատ էի ուզում իր եւ Մհերի դուետի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Եթե անգամ նա դեմ չէ երգը լսել մեկ ուրիշի կատարմամբ, ապա Հայկն ընդհանրապես այս թեման քննարկելու իրավունք չունի”,-ասել է Գեորգին` հավելելով, որ օգոստոսի 22-ին նույն երգը ներկայացվելու է նաեւ Մհերի եւ երգչուհի Օկսանա Բաբուրյանի կատարմամբ:

Գեորգի Հարությունյանը, որը ժամանակին համագործակցել է Հայկ Կասպարովի հետ եւ, իր խոսքով, շատ է օգնել երգչին, այսօր նրա հետ կապ չի պահպանում.“Գերմանիա մեկնելուց հետո ոչ մի անգամ չի զանգահարել ինձ, ինչո՞ւ պետք է նախօրոք տեղյակ պահեի որոշմանս մասին… Այսօր ուղղակի շնորհակալություն կհայտնեմ նրան, քանի որ իր բարձրացրած աղմուկի շնորհիվ “Տարոսը ձեզ”-ը լայն ճանաչում ձեռք բերեց”:

Մհերը


Անդրադառնալով Հայկի հայտարարությանը, թե Մհերը գողացել է նաեւ իր “Ետ արի” երգի կրկներգն ու այն օգտագործել “Հավատա” երգում, երգչի պրոդյուսերը նշել է.“Հայկի երգացանկից շատ երգեր էլ գողացված են ռուսական էստրադայից”:

BRAVO.am
Լուսանկարները` Արտյոմ Հարությունյանի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW