Գերմանիայում բնակություն հաստատած երգիչ Հայկ Կասպարովը կնոջ հետ ռեստորանային բիզնեսով զբաղվելուն զուգահեռ շարունակում է երգչի կարիերան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ առաջիկայում նոր երգերով հանդես կգա, իսկ մինչ այդ երկրպագուներին ներկայացնում է իր նոր ֆոտոշարքը:
Հայկ Կասպարովը
Ֆոտոշարքի եւ վախերի մասին :)
Փետրվարին գործնական այցով մեկնել էի Մոսկվա, որտեղ էլ նկարահանվել է նոր ֆոտոշարքս: Լուսանկարիչ Գարիկ Գորգյանի հետ ստացանք հետաքրքիր երեք կերպար, որոնք անմիջական կապ ունեն ինձ հետ:
Գրքեր. Այժմ գեղարվեստական գրականություն կարդալու ժամանակ գրեթե չունեմ, փոխարենը գերմաներենի ուսումնական ձեռնարկներ եմ շատ կարդում: Նոր լեզու սովորելն ինձ համար մի փոքր բարդ է ու դժվար, բայց փորձում եմ հաղթահարել: Քննություններին բարձր գանահատականներ եմ ստանում:
Հայկ Կասպարովը
Շախմատ. Այս խաղի հետ այդքան էլ կապված չեմ, սակայն ազգանվանս շնորհիվ հաճախ են հետաքրքրվում, թե արդյոք բարեկամական կապ ունեմ մեծանուն շախմատիստ Գարրի Կասպարովի հետ: Այս պարագայում ընկերներս խորհուրդ են տալիս ստել:): Գերմանիայի սահմանը հատելիս անցակետի աշխատակիցները միշտ հարցնում են` “Կասպարով, շախմատ խաղո՞ւմ եք:)”:
Հեծանիվ. Լողից եւ հեծանիվ վարելուց միշտ վախեցել եմ: Այժմ հաղթահարել եմ ջրից վախս. ամեն շաբաթ այցելում եմ լողավազան ու սիրով լողում եմ: Հերթը հեծանվինն է:):
Նոր երգեր եւ համերգներ
Հունվարին ելույթ եմ ունեցել գերմանական Հագենով քաղաքում: Հայաստանից հրավիրված էր երգչուհի Մագան: Համերգը շատ լավ է անցել. հայ հանդիսատեսից բացի, ներկա էին նաեւ օտարազգիներ: Կազմակերպիչները ծրագիրը կրկնելու ցանկություն էին հայտնել, սակայն կարծում եմ` չի կարելի նույն երգացանկով նույն մարդկանց կրկին ներկայանալ: Տարեվերջին նոր գործերով մենահամերգ կտամ:
Հայկ Կասպարովը
Էլլա Տարունցն է երգ գրել ինձ համար, որը կփորձեմ առաջիկայում ձայնագրել ու ներկայացնել երկրպագուներիս: Նոր գործերի եմ սպասում նաեւ Մարինե Պետրոսյանից:
Նոր եմ վերադարձել Մոսկվայից, որտեղ փետրվարի 14-ին մասնակցել եմ կորպորատիվ միջոցառման, իսկ հաջորդ օրը ելույթ եմ ունեցել առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար կազմակերպած բարեգործական համերգին:
Ընտանիք
Բոլոր զույգերի համար ծնողներ դառնալը շատ կարեւոր է. առանց երեխայի կյանքը դառնում է անիմաստ: Բայց դեռ երիտասարդ ենք, փորձում ենք մեր ընտանիքը հաստատուն եւ ուժեղ հիմքերի վրա դնել, հետո նոր կմտածենք բալիկների մասին: Կինս ուսանողուհի է, միասին զբաղվում ենք մեր ռեստորանային փոքրիկ բիզնեսով, որի շնորհիվ կարողանում ենք լավ ապրել:
Հայկ Կասպարովը` կնոջ հետ
Մինչեւ հոկտեմբեր կլռի :)
Հիմա պատրաստում եմ հետաքրքիր անակնկալ, որի մասին պատվիրատուների խնդրանքով կլռեմ: Հանրությանն ամեն ինչ հայտնի կդառնա հոկտեմբերին: Իսկ մինչ այդ` հուլիսին, երբ կնոջս հետ կգամ Հայաստան, կարծում եմ` հանգիստս կհամատեղեմ աշխատանքի հետ, եւ ստեղծագործական նորություններ կլինեն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գարիկ Գորգյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: