×


Հայկո. “Եթե Աստված կամենա, որ նորից երեխա ունենանք, միայն ուրախ կլինենք”

Երեկ սիրված երգիչ Հայկոն տոնում էր ծննդյան 41-ամյակը: Սկսած կեսգիշերից երգչի ֆեյսբուքյան էջում շնորհավորանքների իսկական տեղատարափ էր, իսկ հեռախոսազանգերը չեն դադարում մինչ օրս: Հայկոն BRAVO.am-ի հետ կիսվեց ծննդյան օրվա տպավորություններով եւ պատմեց կյանքի լավագույն նվերի մասին:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը


Երգչի խոսքերով, հենց այս օրերին կարելի է հասկանալ, թե որքան ջերմ է քո հանդեպ շրջապատը, եւ որքան կարեւոր ես նրանց համար: “Ինձ համար ամենակարեւորն այն շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են, որ ստանում եմ սկսած կեսգիշերից: Չկա ավելի հաճելի բան, քան զգալ, որ կյանքիդ տարիները ճիշտ ես ապրել, ճիշտ ընկերներ ես ընտրել, լավ ու ազնիվ մարդկանցով ես շրջապատված: Երկրպագուներս, նաեւ ծանոթ ու անծանոթ մարդիկ ինձ շատ դրական լիցքեր հաղորդեցին իրենց բարի ու ջերմ խոսքերով”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Հայկոն:

Արմանը


Երգիչը ծննդյան տոնն ու, ընդհանրապես, կյանքի ամեն վայրկյանը կարեւորում է տղայի` Արմանի եւ ընտանիքի գոյությամբ: “Տղաս արդեն սկսել է խոսել: Նա եւս ինձ շատ հաճելի անակնկալ մատուցեց: Տատիկի տանից զանգահարեց ինձ: Ընկերներիս հետ միասին բարձրախոսով լսեցինք այն մի քանի տողը, որ պատրաստել էր ինձ համար: Տղաս կյանքիս ամենամեծ նվերն է: Հիմա ես եւ Անահիտը ամբողջությամբ տարված ենք նրանով, ուզում ենք եւ աշխատում ենք, որ լավ մարդ դառնա”:

Հայկոն եւ Արմանը


BRAVO.am-ի հարցին, թե Հակոբյանների ընտանիքում արդյո՞ք առաջիկայում համալրում է սպասվում, Հայկոն պատասխանեց, որ Աստծուց առաջ ընկնել չի ցանկանում. “Մենք չենք մտածում դրա մասին: Եթե Աստված կամենա, որ նորից երեխա ունենանք, ապա մենք միայն ուրախ կլինենք: Ներկայում ամբողջ էությամբ տարված ենք Արմանով”:

Ի դեպ, BRAVO.am-ը Հայկոյի հետ զրույցի ընթացքում տեղեկացավ, որ երգիչն երեխային մանկապարտեզից տուն տանելու ճանապարհին է. «Ժամանակ գտա նաեւ նրա հետ խաղալու համար»,- ծիծաղով ավելացրեց Հայկոն:

Տեքստը` Աշխեն Դաշյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հայկ Հակոբյանի անձնական արխիվից  եւ Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW