2012-ի օգոստոսի 25-ին Հայկոյի ընտանիքում կրկնակի տոն էր. երգչի ծննդյան օրը մկրտվեց նրա եւ Անահիտ Սիմոնյանի որդին` Արմանը: Իսկ ահա այս տարի Հայաստանի վաստակավոր արտիստն իր 40-ամյակը նշել է Պրահայում:
Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը Պրահայում երգչի ծննդյան տոնին
BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարի կինը` երգչուհի Անահիտ Սիմոնյանը, նշել է, որ Չեխիայի մայրաքաղաք են մեկնել Հայկոյի մտերիմ ընկեր, իրենց տղայի կնքահայր Սուրեն Ավագյանի ընտանիքի հետ եւ այնտեղ կանցկացնեն երկու շաբաթ:
Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը Պրահայում
Պատմելով Հայկոյի ծննդյան տոնի մասին` Անահիտն ասել է, որ խնջույքին ներկա է եղել Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը.“Նշել ենք մեր հարազատ ընկերների հետ: Հրաշալի երեկո էր:)”:
Հայկոն ծննդյան տարեդարձը նշել է Պրահայում
Ամուսնական զույգը Պրահայում է առանց որդու, սակայն վերադարձից հետո նախատեսում են երեխայի հետ եւս ճամփորդության մեկնել.“Հեքիաթային վայր է, հրաշալի ժամանակ ենք անցկացնում: Բայց այստեղ արդեն աշնանային եղանակ է, փոքր-ինչ ցուրտ, իսկ Արմանչոյին ծովափնյա հանգստի կտանենք”,-մեզ հետ զրույցում նշել է երգչուհին:
BRAVO.am-ը շնորհավորում է Հայկոյին ծննդյան տարեդարձի կապակցությամբ` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական նորանոր վերելքներ:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Սիմոնյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: