×


Գոհար Հարությունյանն՝ ամուսնու հետ

Հայտնի են Գոհար Հարությունյանի երկվորյակների անունները

BRAVO.am-ը տեղեկացրել է, որ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հոկտեմբերի 14-ին երկվորյակ է ունեցել` աղջիկ եւ տղա:

Գոհար Հարությունյանի երեխաները


Հայկական ինքնատիպ անուններ նախընտրող ծնողները դժվարանում էին վերջնական որոշում կայացնել նույնիսկ փոքրիկների լույս աշխարհ գալուց հետո:  Եվ միայն օրերս են նրանց անվանակոչել: Մեզ հետ զրույցում բազմազավակ մայրիկը նշել է, որ աղջկան Սոֆենա անունն են տվել, իսկ տղային՝ Արգիշտի:

Նշենք, որ Գոհարն ու ամուսինը եւս երեք բալիկ ունեն՝ Մելինեն, Բիայնան եւ Մենուան, ովքեր շատ ոգեւորված են երկվորյակների ծննդով:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW