×


Հայտնի են Երեւանի լավագույն բարմենների անունները :)

Բարմենների միջազգային եւ գինեգործների հովանավոր Սուրբ Ամանդի օրերի կապակցությամբ, որոնք ամբողջ աշխարհում նշվում են փետրվարի 6-ին, երեկ “Mezzo Classic House Club”-ում “Pernod Ricard Armenia” ընկերությունն անցկացրել է “Bartender 2012” մրցանակաբաշխությունը:

“Արագ միքսող” է ճանաչվել Ելենա Մարտինովան


Պարգեւատրվել են Երեւանի ժամանցային տարբեր վայրերի 12 լավագույն բարմենները: “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի թվային մարքեթինգի մենեջեր Անի Աթաբեկյանի փոխանցմամբ` մրցանակաբաշխության 10-ն անվանակարգի հաղթողներն ընտրվել են ըստ աշխատանքի տարեկան արդյունքների:

“Bartender 2012” մրցանակաբաշխությունը


Եվ այսպես, “Լավագույն դասական միքս” անվանակարգում հաղթող է ճանաչվել բարմեն Տիգրան Աֆրիկյանը, “Լավագույն կոկտեյլ-մենյու” անվանակարգում` Ռոբերտ Մկրտչյանը, “Կոկտեյլի լավագույն մատուցումն” ապահովել է Էդգար Սարդարյանը, “Կոկիկ բարմենը” Արթուր Սավադյանն է, “Խարիզմատիկ բարմենը”` Արտյոմ Խաչունցը:

"Կոկիկ բարմեն" անվանակարգի հաղթող Արթուր Սավադյանը եւ Լեւոն Մալխասյանը


“Հմայիչ կին բարմեն” է ճանաչվել Սոնա Սարգսյանը, “Կրեատիվ բարմեն” անվանակարգում հաղթել է Գրիգոր Հարությունյանը, “Լոյալ բարմենն” Աշոտ Մարտիրոսյանն է, “Վաստակաշատ բարմենը”` Մարտին Պետրոսյանը: “Ամենապոզիտիվ բարմեն” տիտղոսին արժանացել է վրացուհի Քեթին, որին հատուկ մրցանակ է շնորհել նաեւ “Prestige” ամսագիրը, այն է` անվճար ֆոտոսեսիա:

“Ամենապոզիտիվ բարմեն” տիտղոսին արժանացել է վրացուհի Քեթին


Նշենք, որ վերջին երկու անվանակարգի հաղթողներն ընտրվել են հենց տեղում` մասնակցելով ընկերության կողմից կազմակերպված մրցույթներին: “Արագ միքսող” է ճանաչվել Ելենա Մարտինովան, իսկ փակ աչքերով մրցույթի հաղթող է դարձել Արման Պողոսյանը` արժանանալով “Հմուտ բարմեն” տիտղոսին:

“Bartender 2012” մրցանակաբաշխությունը


Մրցանակները հանձնողների թվում են եղել Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին, “Pernod Ricard Armenia” ընկերության Վաճառքի բաժնի ղեկավար Կարեն Մեյմարյանը, Լեւոն Մալխասյանը, Ավետիս Խախամյանը, Արթուր Զաքարյանը, Ֆաինա Հարությունյանը, Իրինա Վանյանը եւ ուրիշներ:

“Bartender 2012”-ի ընթացքն ուղեկցվել է գեղեցիկ հյուրասիրությամբ եւ համերգային ծրագրով: Իսկ մրցանակաբաշխության ավարտից հետո հյուրերի բարձր տրամադրությունն ապահովել է DJ Guevo-ն:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW