33-ամյա Քլոե Քարդաշյանը որդի կունենա: Քիմի քույրը հղիության չորրորդ ամսում է: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Ապագա փոքրիկի հայրը 26-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնն է:
Զույգին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ նրանք պատրաստվում է ամուսնանալ, պարզապես հարմար պահի են սպասում այդ կարեւորագույն քայլն անելու համար. Քլոեն խուսափում է կտրուկ որոշումներից:
Քլոե Քարդաշյանը եւ Տրիստան Թոմփսոնը
Հիշեցնենք, Քարդաշյանների ընտանիքում մեծ համալրում է սպասվում. հղի է Քայլին, Քիմի եւ Քանյեի երեխային շուտով լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը, չորրորդ անգամ մայրանալու հավանականության մասին խոսել է նաեւ Քորթնին:
BRAVO.am
Աղբյուրը՝ usmagazine.com


×
7,299






