Արմենչիկի դուստրը` Անգելինան, երեկ դարձել է մեկ տարեկան: Փոքրիկի առաջին տարեդարձի առթիվ ծնողները խնջույք են կազմակերպել Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում, որին ներկա են եղել Գայանե Ասլամազյանն ու ամուսինը, Նորոն՝ կնոջ հետ, Արթուրն ու Բինան եւ այլք:
Արմենչիկի ընտանիքը
Երգիչն իր «ֆեյսբուքյան» էջում աղջնակի հետ լուսանկար է հրապարակել եւ գրել.«Իմ արքայադուստրը մեկ տարեկան դարձավ: Ծնունդդ շնորհավոր, իմ կյանք»: Հայտնի հյուրերը եւս պարբերաբար լուսանկարներ են հրապարակում Անգելինայի ծննդյան խնջույքից եւ շնորհավորում փոքրիկին:
Գայանաե Ասլամազյանն` ամուսնու եւ Արմենրիկի հետ
Նշենք, որ Արմենչիկի կինն ու աղջիկը խնջույքին ներկայացել են նույն ոճի դեղին զգեստներով, ինչը կտեսնեք լուսանկարներում:):
Արմենչիկի դստեր մեկամյակի խնջույքին
BRAVO.am


×
26,725





