Աշխարհի տարբեր ծայրերում, ինչպես նաեւ Երեւանում, վերջին օրերին նշվում էր Իտալական գաստրոնոմիայի համաշխարհային շաբաթը: «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցի «Նաիրի» ռեստորանը, համագործակցելով Հայաստանում Իտալիայի դեսպանատան եւ WineWorks ընկերության հետ, Երեւան էր հրավիրել Միշլենյան աստղ ունեցող հայտնի շեֆ-խոհարար Իտալո Բասիին եւ նոյեմբերի 28-ին կազմակերպել հատուկ ընթրիք իտալական խոհանոցի սիրահարների համար:
«Նաիրի» ռեստորանը եւ Միշլենյան աստղ ստացած Confusion Boutique ռեստորանի հիմնադիր Իտալո Բասին իտալական ուտեստները պատրաստելու համար ընտրել էին հայկական բաղադրիչներ, որպեսզի ընդգծեն նաեւ հայկական մթերքների արժեքը:
Հայաստան ժամանումից առաջ Իտալո Բասին «Նաիրի» ռեստորանի տեղացի շեֆ-խոհարարի հետ նախապես քննարկել ու որոշել էր, թե ինչ տեղական մթերքներ պետք է օգտագործի իր հեղինակային ընթրիքի համար: Իտալոն առաջին անգամ չէ Հայաստանում եւ լավ տեղյակ է հայկական մթերքներին, շատ տպավորված է մեր տեղական բանջարեղենով, կաթնամթերքով ու մսեղենով, ասում է՝ դրանք շատ թարմ ու պարզ համեր ունեն, ինչը Եվրոպայում այսօր շատ դժվար է գտնել:
Իտալական միջոցառման համար կազմակերպվել էր դեգուստացիոն ընթրիք: Առաջին փուլում Իտալո Բասին պատրաստել էր իշխանի աղցան քինոայով, կոճապղպեղ եւ ավոկադո՝ դեղին պղպեղի սոուսով ու իշխանի խավիարով:
Իտալական ընթրիքի մանրամասներին ծանոթանալու համար կարդացեք հոդվածն ամբողջությամբ Մեդիամաքսի GastroVino կայքում:
https://gastrovino.mediamax.am/am/news/food/35766
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: