×


Հասմիկը, Արսենը, Միհրանը եւ բազմաթիվ փոքրիկներ` Լիդուշիկի երեւանյան մենահամերգին

Լիդա Առաքելյանը, նույն ինքը` Լիդուշիկը, հուլիսի 14-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահի բեմից հանդիսատեսին տեղափոխել է “Փոքրերի աշխարհ”: Մենահամերգի սկզբում մեծ էկրանին ցուցադրվել է նրա երաժշտական առաջին քայլերի, մանկական երգերի ու ելույթների մասին տեսանյութ, որից հետո 2 ժամվա ընթացքում պատանի երգչուհին կատարել է 20-ից ավելի երգ:

Լիդուշիկի երեւանյան առաջին մենահամերգին


Հանդիսատեսի շարքում գերակշռել են փոքրիկներն իրենց մայրիկների ու տատիկների հետ, նաեւ ներկա են եղել մի շարք երգիչ-երգչուհիներ, այդ թվում` Հասմիկ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը, Միհրան Ծառուկյանը, Գրիգոր Կյոկչյանը եւ այլք:

Նունե Եսայանը եւ Լիդուշիկը


Հուլիսի 11-ին 14 տարեկան դարձած Լիդուշիկն, ինչպես խոստացել էր,  Նունե Եսայանի հետ կատարել է “Մամա” զուգերգը, Չեխայից ժամանած Դիանա Քալաշովայի հետ էլ` “Քեզ նման” նոր երգը: Համերգի մյուս հյուրն էլ` Ֆրանսիայից ժամանած “Blues Kid” Րաֆֆի Արտոն նվագել ու երգել է “Հեփի բրթդեյ, Լիդուշիկ”:):

Լիդուշիկի երեւանյան առաջին մենահամերգին


Գյումրիում եւ Լոս-Անջելեսում ելույթներ ունենալուց հետո երեւանյան մենահամերգին Լիդուշիկը նշել է, որ պատասխանատու օր է իր համար, հիանալի տրամադրություն ունի ու պատրաստ է երգել ու փոքրիկներին ուրախ երեկո պարգեւել:

Լիդուշիկի երեւանյան առաջին մենահամերգին


Նա կատարել է ինչպես նոր երգեր, այնպես էլ “Երգ եմ հորինել”, “Շնորհավոր”, “Փոքրերի աշխարհ”, “Պարը” եւ հայտնի այլ գործեր: Պատանի երգչուհուն բեմում ընկերակցել են “Angels” պարային ակումբի փոքրիկ պարուհիները, իսկ ներկա մանուկները բեմի մոտ պարել ու ծաղիկներ են նվիրել:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին