Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երեւանում տեղի ունեցած տոնական միջոցառումների թվում է եղել “Ճանաչենք մշակույթները հեքիաթներով” փառատոնը: Անգլիական այգում հավաքված փոքրիկները ծանոթացել են լեհական, հունական, գերմանական, եզդիական, ռուսական, բելառուսական, հրեական, քրդական,ասորական, քրդական,վրացական, ուկրաինական հեքիաթների հերոսներին:):
"Nemra" ռոք-խումբը եւ փառատոնին մասնակցող փոքրիկները
Միջոցառման նպատակն էր հեքիաթների միջոցով հայ մանուկներին ծանոթացնել տարբեր ազգերի, մասնավորապես` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին, ավանդույթներին եւ առանձնահատկություններին: Փառատոնի ընթացքում փոքրիկներն իրենց տպավորությունները հանձնել են թղթին` այդ կերպ դառնալով նկարչական աշխատանքների ցուցահանդեսի մասնակից:):
Անգլիական այգում տեղի է ունեցել “Ճանաչենք մշակույթները հեքիաթներով” փառատոնը
Երեխաներին իրենց երաժշտական ելույթներով ողջունել են “Nemra’’ ռոք բենդը, “The SmALL Bodies’’ ֆոլք խումբն ու “Losara’’ քառյակը: “Շատ հաճելի էր նվագել բնության գրկում: Շնորհակալ ենք, որ եղանակը չխափանեց համերգը:): Այն մեծ նշանակություն ուներ մեր խմբի համար. նոր եւ շատ ցանկալի ձեւաչափ էր: Փորձեցինք անել հնարավոր ամեն ինչ, որ ուրախացնենք փոքրիկներին’’,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է “Nemra’’ ռոք-խմբի ստեղնաշարային գործիքներ նվագող Մարիաննա Կարակեյանը:
“Ճանաչենք մշակույթները հեքիաթներով” փառատոնի փոքրիկ մասնակիցներից
Փառատոնն իրականացվել է “CAUCULT” Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի շրջանակում, կազմակերպիչներն էին “ԿԱԶԱ” շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, “Նոր Հայաստան”, “Փոփոխությունների թատրոն”, “Պոլոնիա. Հայաստանի լեհերի միություն” հասարակական կազմակերպությունները եւ Եզդիների ազգային միությունը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: