Հին տոմարով Նոր տարին սկսվել է հունվարի 13-ից: Հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ տոնական այս օրը եւս անցկացրել են աշխատանքի մեջ` ժամանցի վայրերում համերգներ տալով:):
Նարեկ Բավեյանը, Ռուզաննա Անդրեասյանն ու Էրիկը
Էրիկը, Արսեն Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, Դավիթ Թուջարյանն ու այլ մի քանի կատարողներ ռեստորանային մթնոլորտում երգել ու պարեցրել են ներկաներին: Ինչպես երգիչներն են նշել, երեկ իրենց աշխատանքային հերթական օրն էր, “տոնական տրամադրությունն էլ անցել է”:
Նարեկ Բավեյանը տարեմուտի գիշերը երգել է չորս տարբեր վայրում եւ բավական գումար է աշխատել. “Ինձ համար տոնը ոչ Նոր տարվա գիշերն է, ոչ էլ հին Նոր տարին, այլ հունվարի 1-ն ու 2-ը, երբ տանը հանգստանում եմ: Իմ հարազատ քաղաքում՝ Վեդիում, այլեւս չենք նշում Նոր տարին, քանի որ տունը վաճառել ենք, եւ ծնողներիս հետ Երեւանում եմ բնակվում”:
“Ինձ համար վերջին անգամ իրական տոն է եղել “Նոր ալիք” մրցույթը”. Էրիկ
“Լավ եմ սկսել տարին, կփորձեմ ավելի շատ աշխատել, նախատեսել եմ ամենաքիչը երեք տեսահոլովակ նկարահանել: Ուզում եմ վերադառնալ նախկին երգացանկիս՝ ռոմանտիկ ու մեղեդային երգերին”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Նարեկ Բավեյանը:
Երգիչ Էրիկը մոռացել էր տոնի մասին. նրան եղբայրն է հիշեցրել ու շնորհավորել: “Ամենօրյա աշխատանքը տոնի նման է դարձել, արդեն տոնական օրերը չենք տարբերում, արտասովոր ձեւով չենք նշում”, -ասել է նա ու ավելացրել, որ իր համար վերջին անգամ իրական տոն է եղել “Նոր ալիք” մրցույթը:
Արսեն Սաֆարյանը
Էրիկը եւս Ամանորի գիշերն անցկացրել է աշխատելով, իսկ հունվարի առաջին օրերին մեկնել է Թբիլիսի՝ հարազատների հետ նշելու տոները. “Երգիչների համար Նոր տարվա շրջանը ամենաշահութաբերն է: Երգելու հրավերներն ավելի շատ են լինում, բայց չեմ բողոքում. երեկոյան ժամերին երգում եմ ակումբներում եւ բացի եկամուտից, միշտ “ֆորմայի” մեջ եմ լինում”:
Էրիկի խոսքերով՝ ակումբներում ու ռեստորաններում իր հնչեցրած երգերը չի ուզում եթեր հեռարձակվի. “Առնո Բաբաջանյանի երգերը ինքս եթերից սիրով կատարում եմ, իսկ ակումբում երգում եմ պարային երգեր, որ մարդիկ ուրախանան ու պարեն”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: