Ավելի քան մեկ ամիս է՝ բազմաթիվ գովազդային վահանակներ մարդկանց կանչում էին «Երեւան Մոլ»՝ միլիոնատեր դառնալու: Խաղարկվում էր 5 միլիոն դրամ, որի երջանիկ շահողը կարող էր լինել ցանկացած հաճախորդ, ով գնումներ կկատարեր «Երեւան Մոլ»-ից: Ի վերջո, երկու ամսվա ընթացքում խաղարկության կտրոն ձեռք բերեց ավելի քան 2 հազար այցելու, ովքեր երեկ հավաքվել էին «Երեւան Մոլ»-ի կենտրոնական ատրիումում՝ հաղթողին որոշելու: BRAVO.am-ը նույնպես հետեւել է սպասված խաղարկությունը, որը լի էր անակնկալներով, շոու-ծրագրով եւ հետաքրքիր նորություններով:
Ի սկզբանե բոլորի ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն արկղը, որում գտնվում էր 5 միլիոն դրամը: Մարդիկ մոտենում էին եւ փորձում հասկանալ` դա իսկապե՞ս այն գումարն է, որի խաղարկությանն իրենք սպասում են, թե՞ պարզապես կեղծ թղթադրամներ են, որոնք շոուի մի մասն են կազմում: Բայց մինչ նրանք կփորձեին գտնել հետաքրքրող հարցի պատասխանը, հայտնվեցին դիմակավորված անձինք, ովքեր ցանկանում էին «գողանալ» խոշոր շահումը: Իհարկե, դա նրանց չհաջողվեց, քանի որ շատ շուտով գումարը փրկելու եկավ ակրոբատ եւ պարուհի Թինա Քեյը:
Երեւան Մոլի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը
Ինչպես հասկացաք, կազմակերպված «գողությունը» շոու-ծրագրի սկիզբն էր միայն. թղթադրամները կեղծ էին, «գողերն» էլ` պրոֆեսիոնալ մարզիկներ: Թինա Քեյը պարզապես եկել էր շահող կտրոնն անձամբ արկղից հանելու եւ հաղթողի անունը հայտարարելու: Խաղարկության կտրոններով լի արկղը մի լավ խառնելուց հետո պարզ դարձավ միլիոնատիրոջ անունը: Շահողն Արամ Բալդրյանն էր, ով, ինչպես պարզվեց, գնումներ էր կատարել «Carrefour» հիպերմարկետից եւ ուներ խաղարկության 16 կտրոն: Իհարկե, Արամը փորձում էր համեստորեն թաքցնել էմոցիաները, սակայն խոստովանեց, որ շատ ուրախ է: Իր խոսքում նա նաեւ խոշոր շահումներ մաղթեց գալիք խաղարկությունների մասնակիցներին:
Տոնական միջոցառումն ավարտվեց Թինա Քեյի կրակներով շոուի ներկայացումով, որն էլ եղավ պարուհու շնորհավորանքը հաղթող մասնակցին: Հիշեցնենք, որ 5 միլիոն դրամի խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր 2018 թվականի մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ գնումներ կատարել «Երեւան Մոլ»-ի խանութներից, այդ թվում՝ ծառայություններից օգտվելու, ինչպես նաեւ «Երեւան Մոլ»-ի նվեր քարտ գնելու միջոցով: Ընդհանուր գնումների հանրագումարը պետք է կազմեր 30 հազար դրամ, ինչը գնորդին հնարավորություն էր տալիս ստանալ խաղարկությանը մասնակցելու կտրոն: Ի դեպ, յուրաքանչյուր մասնակից կարող էր ստանալ անսահմանափակ քանակությամբ կտրոններ:
«Երեւան Մոլ»-ի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը BRAVO.am-ի հետ զրույցում խոսեց նաեւ այն նոր ծառայությունների մասին, որոնք արդեն գործարկվել են: Այսպես, «Երեւան Մոլ»-ում մեկնարկել է «Valet Parking» ծառայությունը, որը նախատեսված է մեքենայով մոլ այցելող հաճախորդների համար, ովքեր ցանկանում են խնայել կայանման համար ծախսվող ժամանակը կամ դժվարանում են կայանել ինքնուրույն: Ծառայության աշխատակիցը հաճախորդներին կդիմավորի «Երեւան Մոլ»-ի գլխավոր մուտքի մոտ, այնուհետեւ մեքենան ապահով կտեղափոխի համապատասխան կայանատեղի: Գնումներից հետո այցելուն կարող է իր մեքենան վերցնել նույն վայրից, որտեղ թողել էր այն: Նշենք, որ բոլոր մեքենաներն այստեղ ապահովագրված են ֆիզիկական վնասից, իսկ ծառայության արժեքն ընդամենը 1000 դրամ է:
Ինգա Մուրադյանը հայտնեց նաեւ, որ «Երեւան Մոլ»-ի տարածքում արդեն տեղադրվել է ինտերակտիվ տերմինալ, որտեղ հաճախորդները կգտնեն մոլի քարտեզը, «ԿինոՊարկ»-ի ֆիլմացանկը, սպասվող միջոցառումների մասին նորությունները, ինչպես նաեւ կկարողանան ստուգել նվեր քարտի եւ ակումբային քարտի բալանսը: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մոլում կմեկնարկեն նոր ծառայություններ, ինչպես նաեւ կհայտարարվի նոր խաղարկության մասին, որի մանրամասներին կարող եք հետեւել «Երեւան Մոլ»-ի ֆեյսբուքյան էջում եւ պաշտոնական կայքէջում:
5 միլիոն դրամի խաղարկությունը Երեւան Մոլում
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արշակ Ռոստոմյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: